Լրահոս

  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, հանձնաժողովի անդամներ Սեդա Շահինյանը և Սերգեյ Աղինյանը սույն թվականի մայիսի 15-17-ը Թայլանդի Բանգկոկ քաղաքում մասնակցում են Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի (ERRA) 21-րդ տարեկան համաժողովին՝ Էներգետիկայի կարգավորողների ֆորումին (ERF)։ ERRA 21-րդ տարեկան համաժողովի նպատակն է՝ միավորել տարբեր երկրների ազգային կարգավորող մարմիններին՝ ներդրողների, հանրային ծառայություններ մատուցողների, խորհրդատուների և գիտնականների հետ՝ էներգետիկ բնագավառի կարգավորմանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով, ինչպես նաև պլանավորել և նախանշել, տնտեսության փոփոխության պայմաններում ERRA անդամ պետությունների և այլ տարածաշրջանների կարգավորող մարմինների հետագա քայլերը։

Ցանկանում ենք տեղեկացնել, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Թեժ գծի» հեռախոսահամարը փոփոխվել է: Հանձնաժողովին վերաբերող տեղեկատվություն ստանալու դեպքում այսուհետ կարող եք զանգահարել (+374 15) 58 45 29 հեռախոսահամարով: Հեռախոսահամարը կգործի աշխատանքային օրերին:

Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում մեկնարկել է ատոմային ոլորտի ամենախոշոր իրադարձություններից մեկը՝ «Ատոմէքսպո-2024» միջազգային համաժողովը, որին մասնակցում են հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը և հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը: Երկօրյա համաժողովին մասնակցում է 70 երկրից ավելի քան 4500 մասնակից: «Ատոմէքսպո»-ն խոշորագույն ցուցահանդեսային և գործարար հարթակ է, որում քննարկվում են ատոմային ոլորտի ներկա վիճակը և հետագա զարգացման միտումները: Համաժողովն անցկացվում է 2009 թվականից: «Ատոմէքսպո» միջազգային համաժողովին մասնակցում են ոլորտի խոշորագույն կազմակերպություններ, պետական կառույցներ, միջազգային կազմակերպություններ և առաջատար փորձագետներ: Համաժողովի շրջանակում կանցկացվեն լիագումար նիստեր, կլոր սեղան-քննարկումներ, թեման ռեակտորային տեխնոլոգիաների չորրորդ սերունդն է։ Այնուհետև տեղի կունենա լիագումար նիստ՝ «Մաքուր էներգիա. Միասին կերտելով ապագան» խորագրով։Ֆորումն ուղեկցվում է նաև ցուցահանդեսով, որում ոլորտի ընկերությունները ներկայացնում են իրենց առաջարկած տեխնոլոգիական լուծումները:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շնորհավորում է «Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Հանձնաժողովի կողմից կարգավորովող բնագավառները անխտիր առնչվում են բոլոր սպառողներին, ուստի սպառողների շահերի պաշտպանությունը հանձնաժողովի գործունեության առանցքային ուղղություններից է: Լինելով տեղեկացված Ձեր իսկ իրավունքների կամ պարտականությունների վերաբերյալ, դուք կկարողանաք պաշտպանել Ձեզ ցանկացած իրավիճակներում։ Համոզված ենք, որ պետական մարմինների, տնտեսվարողների, հասարակական հատվածի և բոլոր քաղաքացիների համատեղ ջանքերով կարող ենք ապահովել այնպիսի միջավայր, որտեղ իրապես մեր սպառողները կլինեն իրազեկված և պաշտպանված: