Լրահոս

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2026 թվականի աշխատանքային ծրագիր

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 17-ի նիստում համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2026–2030 թվականների ներդրումային ծրագրին, որի ընդհանուր արժեքը կազմում է 150 346, 9 մլն դրամ (առանց ԱԱՀ):   Ներդրումային ծրագրի հիմնական ուղղություններն են՝ գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի ընդլայնումը, գազափոխադրման համակարգի վերականգնումն ու վերակառուցումը, նոր բաժանորդների միացումները, ինչպես նաև գազափոխադրման և գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ:        

Սույն թվականի դեկտեմբերի 3–4-ը ՀԾՀԿ անդամներ Արա Նռանյանը և Կամո Սարգսյանը մասնակցել են Ջրային ոլորտի եվրոպական կարգավորողների ասոցիացիայի (WAREG) 36-րդ լիագումար նիստին, ինչպես նաև Ջրային ծառայությունների կարգավորման եվրոպական 4-րդ ֆորումին (EFRWS)։   Միջոցառման ընթացքում WAREG-ի լիիրավ անդամ է ընտրվել Սլովակիան, իսկ Ռումինիան ստացել է դիտորդի կարգավիճակ։ WAREG նախագահողը ներկայացրել է ասոցիացիայի եռամյա ռազմավարությունը, որը հաստատվել է անդամների կողմից։   ՀԾԿՀ-ն ներկայացրել է ջրային ոլորտի կարգավորման իր առաջնահերթությունները, մասնավորապես՝ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջրային ռեսուրսների նվազումը, որը կարևոր խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլև եվրոպական այլ երկրների համար, ինչպես նաև ջրամատակարարման համակարգին նոր սպառողների միացման հետ կապված խնդիրները։ Վերջինների մասով ակնկալվում է WAREG-ի կողմից լավագույն փորձի վերլուծություն և համապատասխան առաջարկությունների ներկայացում։ Հանձնաժողովի ներկայացուցիչները առաջարկել են այս առաջնահերթությունները ներառել կազմակերպության եռամյա ռազմավարությունում։ Այս համատեքստում քննարկվել է նաև առաջիկայում սպառողների շահերին առնչվող խնդիրների վրա կենտրոնանալու հարցը՝ WAREG-ում գործող աշխատանքային խմբերից մեկի շրջանակում։   Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ WAREG-ի որոշ անդամ-կարգավորողներ իրականացնում են նաև քաղաքային աղբահանության կարգավորման գործառույթներ, ներկայացվել է քաղաքային աղբահանության վերաբերյալ կարճ զեկույց։ Զեկույցի արդյունքների հիման վրա առաջարկվել է հետագա հանդիպումների ընթացքում քննարկել այս թեման WAREG-ի աշխատանքներում ներառելու հնարավորությունը։   Ըստ նախնական պայմանավորվածության՝ Հանձնաժողովը Երևանում կհյուրընկալի WAREG-ի 37-րդ լիագումար նիստը՝ 2026 թվականի ապրիլին։    

  Սույն թվականի նոյեմբերի 13-14-ը Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում տեղի է ունեցել EU4Energy տարածաշրջանային աշխատաժողովը՝ «Վերականգնվող էներգետիկ ռեսուրսների շուկայական ինտեգրում․ ճկունություն և ակտիվ սպառողներ» թեմայով։ Աշխատաժողովը կազմակերպվել էր Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) և Էներգետիկ համայնքի քարտուղարության կողմից՝ ԵՄ աջակցությամբ։   Հայկական պատվիրակության կազմում աշխատաժողովին մասնակցել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի խորհրդական Գարիկ Չիլինգարյանը և ներկայացրել երկրի առաջընթացը՝ վերականգնվող էներգիայի ինտեգրման, էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և ճկունության մեխանիզմների զարգացման ուղղությունները։   Հայկական կողմը ներկայացրել է Հայաստանի ընթացիկ բարեփոխումները՝ ընդգծելով «Էլեկտրաէներգետիկայի մասին» ՀՀ նոր օրենքի կարևորությունը, էլեկտրական էներգիայի կուտակիչների զարգացման ուղղությամբ առաջին քայլերը, էլեկտրոնային հաշվիչների լայնածավալ ներդրման, ինչպես նաև ակտիվ սպառողների ու ագրեգատորների ներգրավման անհրաժեշտությունը։   Միջոցառման ընթացքում Միջազգային էներգետիկ գործակալության (IEA), Էներգետիկ համայնքի քարտուղարության, ինչպես նաև միջազգային փորձագետների և գործընկերների հետ քննարկվել են էներգետիկ շուկաների զարգացումը, պահանջարկի արձագանքման ծրագրերի կիրառումը և էլեկտրաէներգիայի պահեստավորման կարգավորման լավագույն եվրոպական փորձը։   Աշխատաժողովի մասնակիցները բարձր են գնահատել Հայաստանի նախաձեռնողականությունը և համապարփակ բարեփոխումները, հատկապես վերականգնվող էներգիայի զարգացման և ինտեգրման գործում՝ ընդգծելով շարունակական համագործակցության և տեխնիկական աջակցության պատրաստակամությունը։