Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

ՄԵՍՐՈՊ ՎԱՆԻԿԻ ՄԵՍՐՈՊՅԱՆ

ՄԵՍՐՈՊ ՎԱՆԻԿԻ ՄԵՍՐՈՊՅԱՆ
Պաշտոնը

2019թ.-ի մայիսի 30-ից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ:

Ծննդյան տարեթիվը

12.03.1972թ. Ք. Հրազդան։ 

Կրթությունը
  • 1990թ- 1996թ Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան (ՀՊՃՀ) էներգետիկական ֆակուլտետ: Դիպլոմավորված որպես ճարտարագետ ջերմաէներգետիկ:
  • 1996թ-1998թ ՀՊՃՀ-ի ասպերանտական դպրոցի մագիստրատուրա: Էներգետիկական ֆակուլտետ: Դիպլոմավորված որպես ճարտարագետ մագիստրոս:
  • 1998թ-1999թ Ֆրանսիայի Միջուկային Տեխնիկայի և Գիտությունների Ազգային Ինստիտուտ:
  • 2000թ-2002թ (ՀՊՃՀ) Ասպիրանտուրա։ Դիպլոմավորված որպես ճարտարագետ հետազոտող։
Աշխատանքային գործունեությունը
  • 1989թ-1990թ Հրազդան ՋԷԿ, կենտրոնական վերանորոգման արտադրամաս, Երկրորդ կարգի փականագործ:
  • 1999թ-2001թ ՀՊՃՀ Էներգետիկական դեպարտամենտ, կրտսեր գիտաշխատող:
  • 2000թ-2003թ «Հայէներգո» ՓԲԸ-ի Էներգետիկական ռեժիմների պլանավորման բաժին, Ճարտարագետ:
  • 2003թ-2007թ «Հայէներգո» ՓԲԸ-ի Էներգետիկական ռեժիմների պլանավորման ծառայության պետ:
  • 2007թ-2013 «ՀայՌուսգազարդ»ՓԲԸ-ի «Հրազդան-5 շինարարության տնօրինություն» հիմնարկ, Սարքավորումների և նյութատեխնիկական մատակարարման բաժին, գլխավոր մասնագետ:
  • 2014թ-2015թ «Ռեդինետ» ՓԲԸ Հիմնական հաճախորդների գծով մենեջեր:
  • 2015թ-2019թ «Ռեդինետ» ՓԲԸ էներգետիկական շինարարության ծրագրերի ղեկավար։
Ընտանեկան դրությունը

Ամուսնացած է, ունի երկու երեխա։