2019 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
ՕՐԱԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
ՀՀ ք. Երևան, Սարյան 22
16 հոկտեմբերի, 2019թ | ժամը՝ 11:00 - ին |
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի հուլիսի 10-ի №256Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող` Գ. Կոլյան
2. Երևան քաղաքի Վերին Անտառային 144 հասցեի բազմաբնակարան շենքի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու մասին
Զեկուցող` Գ. Կոլյան
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի 5-րդ փողոցի 7-րդ տան սպառման համակարգը ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացնելու մասին
Զեկուցող` Գ. Կոլյան
4. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի հուլիսի 4-ի №296Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և «ԳՐԻՆ ՓԱՈՒՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախազգուշացնելու մասին
Զեկուցող` Ս. Պետրոսյան
5. «ՄԱՎՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության №0232 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին
Զեկուցող` Ս. Պետրոսյան
6. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի փետրվարի 9-ի №38Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Տ. Խաչատրյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Գ. Բաղրամյան |