Call email facebook Sitemap

RA am

EnglishРусский
Հայտարարություններ Նորություններ 2013 թվականի հունիսի 12-ին ժամը 15:00-ին «Երևան Ջուր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտման վերաբերյալ կազմակերպված քննարկման մասին

 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, կարևորելով հանրության համար թափանցիկության ապահովումը և ղեկավարվելով հանձնաժողովի գործունեության հրապարակայնության սկզբունքով, 2013 թվականի հունիսի 12-ին ժամը 15:00-ին «Երևան Ջուր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման վերաբերյալ կազմակերպեց աշխատանքային քննարկում, որին մասնակցեցին «Երևան Ջուր» ՓԲԸ-ի ներկայացուցիչները, «Բնակարանային-կոմունալ ոլորտի աշխատողների միություն» ՀԿ-ի նախագահ Ատոմ Սարգսյանը, «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահի տեղակալ Կարեն Չիլինգարյանը, «Համատիրությունների նախագահների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ և «Հասարակական պաշտպանների միություն» ԻԱՄ-ի գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը, «Սպառողների աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Աշոտ Միրզոյանը, Հանրային խորհրդի ներկայացուցիչ Արմինե Խզմալյանը, քաղաքացիներ Անդրիաս Ղուկասյանը, Անի Կաղինյանը և այլ անձինք:
 Քննարկման ընթացքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմը ներկայացրեց «Երևան Ջուր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման վերաբերյալ իր մոտեցումները, այնուհետև աշխատանքային քննարկման մասնակիցների կողմից բարձրացվեցին հարցեր և դրանց վերաբերյալ տրվեցին պարզաբանումներ:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Report 

civil-service 

follow

Untitled4

 

Վերջին նորություններ

Ուրբաթ, 17 Հունվար 2020

PSRC Shenk new2

2020 թվականի հունվարի 22-ին, ժամը 15:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի...


Կարդալ...

Հինգշաբթի, 16 Հունվար 2020

20121031 160320

2020 թվականի հունվարի 17-ին, ժամը 15:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի...


Կարդալ...

Երեքշաբթի, 14 Հունվար 2020

Կարդալ...

Երեքշաբթի, 14 Հունվար 2020

Կարդալ...

Ուրբաթ, 10 Հունվար 2020

PSRC Shenk new2

2020 թվականի հունվարի 15-ին, ժամը 16:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի...


Կարդալ...

Օգտակար հղումներ

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm IC banner Riga2019 FINAL 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: