Call email facebook Sitemap

RA am

EnglishРусский
Հայտարարություններ Նորություններ ՀՀ ՀԾԿՀ-ն մշակել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները և պայմանագրերի նախագծերը

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմը Ասիական Զարգացման Բանկի «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագրի» (փուլ-2) շրջանակներում ծրագրի փորձագետների աջակցությամբ մշակել է «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների» ու «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերի» նախագծերը:
Ելնելով այն հանգամանքից, որ նախագծերը վերաբերում են հանրային ծառայություն համարվող խմելու ջրի ոլորտի կարգավորմանը, և հաշվի առնելով հարցի հանրային կարևորությունը, դրանք հրապարակվել են հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում: Քանի որ նշված կանոնների և պայմանագրերի հանձնաժողովի որոշմամբ հաստատումը նախատեսված է սույն թվականի դեկտեմբերին, իսկ դրանք գործելու են 2017 թվականի հունվարի 1-ից, ուստի նշված նախագծերի հետագա քննարկումների արդյունքում ձևավորվելիք վերջնական տարբերակները հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում կհրապարակվեն սույն թվականի դեկտեմբերին: Հաշվի առնելով նշված ժամկետները՝ տեղեկացնում ենք, որ բոլոր շահագրգիռ կողմերը, ինչպես նաև սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունները կարող են իրենց առաջարկությունները և դիտողությունները հանձնաժողով ներկայացնել մինչև սույն թվականի սեպտեմբերի 20-ը՝ Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript էլեկտրոնային հասցեով կամ զանգահարելով 010-58-65-19 (ներքին համարը՝ 344) և 010-56-49-27 (ներքին համարը՝ 315) հեռախոսահամարներով.
Կանոններ,
Պայմանագիր (Մատակարար-բնակիչ Բաժանորդ),
Պայմանագիր (Մատակարար-ոչ բնակիչ Բաժանորդ):

follow

Report9

 

 

Վերջին նորություններ

Ուրբաթ, 20 Հոկտեմբեր 2017

20121031 160320

2017 թվականի հոկտեմբերի 25-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողո...


Կարդալ...

Հինգշաբթի, 19 Հոկտեմբեր 2017

Կարդալ...

Երեքշաբթի, 17 Հոկտեմբեր 2017

Կարդալ...

Ուրբաթ, 13 Հոկտեմբեր 2017

Կարդալ...

Ուրբաթ, 13 Հոկտեմբեր 2017

PSRC Shenk new2

2017 թվականի հոկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողո...


Կարդալ...

Օգտակար հղումներ

gov  3-1 6232   gazprom-armenia logo-arm conference banner rus 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: