Call email facebook Sitemap

RA am

EnglishРусский

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմը, ղեկավարվելով 2015 թվականի հունիսի 23-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով, մշակել է ջրային ոլորտում գործունեության լիցենզավորման կարգի նախագիծը:

Ելնելով այն հանգամանքից, որ նախագիծը վերաբերում է հանրային ծառայություն համարվող խմելու ջրի ոլորտում համապատասխան գործունեության լիցենզավորման կարգավորմանը, և հաշվի առնելով հարցի հանրային կարևորությունը, այն հրապարակվել է հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում: Քանի որ նշված կարգի՝ հանձնաժողովի որոշմամբ հաստատումը նախատեսված է սույն թվականի նոյեմբերին, ուստի նշված նախագծի հետագա քննարկումների արդյունքում ձևավորվելիք վերջնական տարբերակը հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում կհրապարակվի սույն թվականի նոյեմբեր ամսին: 

Հաշվի առնելով նշված ժամկետները՝ տեղեկացնում ենք, որ բոլոր շահագրգիռ կողմերը, ինչպես նաև սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունները կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները և դիտողությունները հանձնաժողով ներկայացնել մինչև սույն թվականի սեպտեմբերի 20-ը՝ Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript էլեկտրոնային հասցեով կամ զանգահարելով 010-56-49-27 (ներքին համարը՝ 312) հեռախոսահամարով:

Report 

civil-service 

follow

Untitled4

 

Վերջին նորություններ

Երեքշաբթի, 18 Հունիս 2019

Կարդալ...

Ուրբաթ, 14 Հունիս 2019

PSRC Shenk new2

2019 թվականի հունիսի 19-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ...


Կարդալ...

Ուրբաթ, 14 Հունիս 2019

Կարդալ...

Ուրբաթ, 14 Հունիս 2019

Կարդալ...

Հինգշաբթի, 13 Հունիս 2019

Կարդալ...

Օգտակար հղումներ

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm jpeg logo web3 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: