Call email facebook Sitemap

RA am

EnglishРусский

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ԵՎ ԱՐՑԱԽԻ  ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ  2018 ԹՎԱԿԱՆԻ  ԾՐԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՎԵՑ 

 

Դեկտեմբերի 26-ին ՀՀ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի ունեցավ հիշարժան իրադարձություն: Երևան ժամանած Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջև վավերացվեց 2007 թվականից սկսված համագործակցության՝  2018 թվականին նախատեսված համատեղ աշխատանքային ծրագիրը:
Հոբելյանական տասը տարվա ընթացքում հանձնաժողովների միջև կնքվել են համագործակցության համաձայնագրեր, որոնց հիման վրա յուրաքանչյուր տարի կազմվել են աշխատանքային ծրագրեր։ Հանձնաժողովները պարբերաբար տեղեկատվություններ են փոխանակել կարգավորման գործառույթների և կարգավորվող ոլորտների վերաբերյալ: Փորձի փոխանակման նպատակով կազմակերպվել են հանձնաժողովների անդամների և աշխատակազմերի ներկայացուցիչների հանդիպումներ և սեմինար խորհրդակցություններ։
Շարունակվող համագործակցության շրջանակներում իրականացվել են մի շարք միջոցառումներ և աշխատանքներ՝ ուղղված Արցախի Հանրապետության հանրային ծառայությունների ոլորտում պետական կարգավորման ինստիտուտի կայացմանը, կարգավորման քաղաքականության իրականացման բնագավառներում փորձի փոխանակմանը, օրենսդրական, իրավական ակտերի մշակմանը ու կիրառմանը, ինչպես նաև երկու հանձնաժողովների համագործակցության ամրապնդմանը։
Որպես կանոն, ամեն տարեվերջ աշխատանքային ծրագրի արդյունքները ամփոփվում են, համագործակցության շարունակականությունը ապահովելու նպատակով՝ հստակեցվում համատեղ գործունեության առաջիկա կարևորագույն խնդիրները:  2018 թվականի համատեղ աշխատանքային ծրագրի հիմքում ևս կարգավորման գործընթացի առաջնահերթ խնդիրներն են, որոնց հաղթահարումը նոր մակարդակի նշաձողեր կարող են դառնալ երկու հանրապետությունների համանուն հանձնաժողովների գործունեության մեջ:

                                         

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

 

 

 

follow

Report9-6

 

 

Վերջին նորություններ

Չորեքշաբթի, 15 Օգոստոս 2018

Կարդալ...

Ուրբաթ, 10 Օգոստոս 2018

PSRC Shenk new2

2018 թվականի օգոստոսի 15-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի...


Կարդալ...

Հինգշաբթի, 09 Օգոստոս 2018

20121031 160320


Կարդալ...

Չորեքշաբթի, 08 Օգոստոս 2018

Կարդալ...

Ուրբաթ, 03 Օգոստոս 2018

PSRC Shenk new2

2018 թվականի օգոստոսի 8-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ...


Կարդալ...

Օգտակար հղումներ

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm jpeg logo web3 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: