Call email facebook Sitemap

RA am

EnglishРусский
 
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` մայիսի 23-ին կայացած նիստում քննարկվել են ջրային ոլորտի մի շարք խնդիրներ, այդ թվում`  «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման, «Երևան Ջուր», «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների` 2009 թվականի ջրամատակարարման տևողության ցուցանիշների ծրագրային մեծությունները, ջրամատակարար ընկերությունների սպասարկման որակի ցուցանիշների գրանցամատյանների և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող տեղեկատվության օրինակելի ձևերը հաստատելու մասին հարցերը:
Քննարկելով նշյալ հարցերը` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է.
  1. վերահաստատել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման գործող մանրածախ սակագները` թողնելով անփոփոխ մինչև 2009 թվականի հուլիսի 1-ը: Սակագների ճշգրտման ենթակա մեծությունը տեղափոխել վարձակալության 5-րդ և 6-րդ տարիներ:
  2. հաստատել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության ջրամատակարման տևողության նվազագույն 2008թ-ի ցուցանիշները և այդ ցուցանիշների 2009 թվականի ծրագրային մեծությունները,
  3. հաստատել «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության ջրամատակարման տևողության նվազագույն ցուցանիշների 2009 թվականի ծրագրային մեծությունները,
  4. հաստատել ջրամատակարար ընկերությունների սպասարկման որակի ցուցանիշների գրանցամատյանների և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող տեղեկատվության օրինակելի ձևերը:


             ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Report 

civil-service 

follow

Untitled4

 

Վերջին նորություններ

Ուրբաթ, 12 Հուլիս 2019

Կարդալ...

Ուրբաթ, 12 Հուլիս 2019

PSRC Shenk new2

2019 թվականի հուլիսի 17-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ...


Կարդալ...

Չորեքշաբթի, 10 Հուլիս 2019

Կարդալ...

Չորեքշաբթի, 10 Հուլիս 2019

Կարդալ...

Երկուշաբթի, 08 Հուլիս 2019

Կարդալ...

Օգտակար հղումներ

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm jpeg logo web3 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: