Call email facebook Sitemap

RA am

EnglishРусский

 

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`  փետրվարի 27-ին կայացած նիստում քննարկվել են «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության, ինչպես նաև` բնական գազի փոխադրման և բաշխման ծառայությունների, էլեկտրաէներգետիկական համակարգի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի, «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման  սակագների  սահմանման մասին հարցերը:
   ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցերը`  որոշել է

1. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել հետևյալ սակագները.

ա) ամսական մինչև 10,0 հազար նորմալ խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող  բնական գազի  սակագինը՝  96 000 դրամ՝  սպառված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
բ) ամսական 10,0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող` 7900  կկալ/նորմալ  խորանարդ մետր ջերմարարություն ունեցող բնական գազի սակագինը` 215 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ`  սպառված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի համար սահմանել  հետևյալ սակագները (ներառյալ ավելացված արժեքի հարկը).

1) 0,38 կՎ լարման ցանցերից սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար`      
 ա) ցերեկային սակագին` 30 դրամ/կՎտժ,
 բ) գիշերային սակագին(2300  - 700)` 20 դրամ/կՎտժ,
2) 6(10) կՎ լարման ոչ ուղիղ բջիջներով սնվող սպառողների համար`      
 ա) ցերեկային սակագին` 30 դրամ/կՎտժ,
 բ) գիշերային սակագին(2300  - 700)` 17 դրամ/կՎտժ.
3) 6 (10) կՎ լարման ուղիղ բջիջներով սնվող սպառողների համար`       
ա) ցերեկային սակագին` 25 դրամ/կՎտժ,
բ) գիշերային սակագին (2300  - 700)` 17 դրամ/կՎտժ.
4) 35 կՎ և բարձր լարման բջիջներով սնվող սպառողների համար`       
ա) ցերեկային սակագին` 21 դրամ/կՎտժ,
բ) գիշերային սակագին(2300  - 700)` 17 դրամ/կՎտժ.


3. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման   համար 179,78 դրամ սակագին:

Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2009 թվականի ապրիլի 1-ից:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

 

ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

 

Report 

civil-service 

follow

Untitled4

 

Վերջին նորություններ

Ուրբաթ, 23 Օգոստոս 2019

PSRC Shenk new2

2019 թվականի օգոստոսի 28-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի...


Կարդալ...

Հինգշաբթի, 22 Օգոստոս 2019

Կարդալ...

Երկուշաբթի, 19 Օգոստոս 2019

Կարդալ...

Ուրբաթ, 16 Օգոստոս 2019

20121031 160320

2019 թվականի օգոստոսի 21-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի...


Կարդալ...

Հինգշաբթի, 15 Օգոստոս 2019

Կարդալ...

Օգտակար հղումներ

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm IC banner Riga2019 FINAL 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: