Call email facebook Sitemap

RA am

EnglishРусский
ՍԱՀՄԱՆՎԵԼ ԵՆ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՆՈՐ ՍԱԿԱԳՆԵՐ

 

 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բնական գազի, էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթացը սկսելուն պես` նպատակ ունենալով ապահովել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգավորման թափանցիկությունը, ՀՀ օրենսդրությամբ հանձնաժողովին վերապահված լիազորությունների շրջանակներում, սույն թվականի մայիսի 14-ից մինչև հունիսի 7-ը ներառյալ, մասնակցել է բնական գազի, էլեկտրական էներգիայի սակագների վերանայման թեմայով քննարկումներին: Հանձնաժողովը հեռախոսային թեժ գծով, էլեկտրոնային փոստով 100-ից ավելի քաղաքացիներից ստացել է գրավոր և բանավոր առաջարկություններ: Դրանք ուսումնասիրվել են աշխատակազմի կողմից և դարձել, սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների, անհատ քաղաքացիների հետ աշխատանքային համատեղ քննարկումների առարկա: Բնական գազի, էլեկտրական էներգիայի սակագների մասին «Բնակարանային-կոմունալ ոլորտի աշխատողների միություն», «Սպառողների ասոցիացիա», «Համատիրությունների նախագահների ասոցիացիա» Հ/Կ-ների, «Հասարակական պաշտպանների միություն» ԻԱՄ-ի, «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության», ՀՀ հանրային խորհրդի, ինչպես նաև` շահագրգիռ անհատ քաղաքացիների կողմից ներկայացվել են առաջարկություններ: Աշխատանքային հանդիպումների ընթացքում մանրամասն քննարկվել են հանձնաժողովի կողմից իրականացված հաշվարկները, տրվել են պարզաբանումներ: Բոլոր շահագրգիռ անձանց տրամադրվել են, հանձնաժողովի տիրապետման տակ գտնվող պահանջված փաստաթղթերը, ինչպես նաև` ընձեռվել է դրանք լուսապատճենելու հնարավորություն: Քննարկումների ընթացքի մասին հանձնաժողովն իր կայքէջի և ԶԼՄ-ների միջոցով պարբերաբար տեղեկացրել է հանրությանը: Քննարկումների մասնակիցների` փաստարկված որոշ առաջարկություններ հաշվի են առնվել հանձնաժողովի աշխատակազմի կողմից: Նրանց կողմից բարձրացված բոլոր հարցերին տրվել են պարզաբանումներ: Ավարտից հետո արդյունքներն ամփոփվել են, տեղադրվել կայքէջում և ապա ներկայացվել հանձնաժողովի քննարկմանը:
 Հունիսի 7-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում կայացած նիստում քննարկվել են բնական գազի, էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին հարցերը: Նիստին մասնակցել են սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություններ, պետական մարմինների ներկայացուցիչներ, ԶԼՄ-ներ: Հ/Կ-ներին ընձեռվել է սեփական առաջարկությունները ելույթներով ներկայացնելու հնարավորություն:
 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցերը` որոշել է
 «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել հետևյալ սակագները.
 1. Ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ 156 000 դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն),
 2. Ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը` 276.98 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)։
 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները.
 1. 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողներին (այդ թվում՝ բնակիչ-բաժանորդներին) վաճառվող էլեկտրական էներգիայի ցերեկային սակագինը՝ 38 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն) և գիշերային սակագինը՝ 28 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն),
 2. 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի ցերեկային սակագինը՝ 35 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն) և գիշերային սակագինը՝ 25 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն),
 3. 35 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի ցերեկային սակագինը՝ 29 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն) և գիշերային սակագինը՝ 25 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն):
 
 Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2013 թվականի հուլիսի 7-ից։

 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
 07.06.2013թ.

Report 

civil-service 

follow

Untitled4

 

Վերջին նորություններ

Ուրբաթ, 23 Օգոստոս 2019

PSRC Shenk new2

2019 թվականի օգոստոսի 28-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի...


Կարդալ...

Հինգշաբթի, 22 Օգոստոս 2019

Կարդալ...

Երկուշաբթի, 19 Օգոստոս 2019

Կարդալ...

Ուրբաթ, 16 Օգոստոս 2019

20121031 160320

2019 թվականի օգոստոսի 21-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի...


Կարդալ...

Հինգշաբթի, 15 Օգոստոս 2019

Կարդալ...

Օգտակար հղումներ

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm IC banner Riga2019 FINAL 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: