Call email facebook Sitemap

RA am

EnglishРусский

ՎԵՐԱՆԱՅՎԵԼ ԵՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ

 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2015 թվականի հունիսի 17-ին կայացած նիստում քննարկվել են էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին հարցերը: Նիստին մասնակցել են սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություններ, պետական մարմինների ներկայացուցիչներ, ԶԼՄ-ներ: Քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև, նիստի մասնակիցներին ընձեռվել է սեփական առաջարկությունները գրավոր, բանավոր ելույթներով ներկայացնելու հնարավորություն:
 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցերը, որոշել է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները.
 1) 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար`
 ա. ցերեկային սակագին` 37.28 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
 բ. գիշերային սակագին` 33.28 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
 2) 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար`
 ա. ցերեկային սակագին` 39.78 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
 բ. գիշերային սակագին` 35.78 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
 3) 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար`
 ա. ցերեկային սակագին` 45.78 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
 բ. գիշերային սակագին` 35.78 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
 4) 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար`
 ա. ցերեկային սակագին` 48.78 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
 բ. գիշերային սակագին` 38.78 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
 Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2015 թվականի օգոստոսի 1-ից։

 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Report 

civil-service  

Untitled4

 

Վերջին նորություններ

Չորեքշաբթի, 26 Փետրվար 2020

20121031 160320

2020 թվականի փետրվարի 28-ին, ժամը 10:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի...


Կարդալ...

Չորեքշաբթի, 26 Փետրվար 2020

Կարդալ...

Երեքշաբթի, 25 Փետրվար 2020

Կարդալ...

Երկուշաբթի, 24 Փետրվար 2020

Կարդալ...

Ուրբաթ, 21 Փետրվար 2020

PSRC Shenk new2

2020 թվականի փետրվարի 26-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի...


Կարդալ...

Օգտակար հղումներ

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm IC banner Riga2019 FINAL 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: