Call email facebook Sitemap

RA am

EnglishРусский

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունը, հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, 2016 թվականի հուլիսի 8-9-ը, երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Աշխատանքային այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ պարոն Բ.Սահակյանի, վարչապետ պարոն Ա.Հարությունյանի հետ: Նշված հանդիպումների ընթացքում, հայկական երկրորդ հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ քննարկվել են երկու պետությունների հանրային ծառայությունների կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ էներգետիկայի, հեռահաղորդակցության բնագավառների և ջրային ոլորտի արդի խնդիրների, հետագա զարգացումների ու կարգավորման արդյունավետ մեթոդների կիրառման խնդիրներ:
Այցելության ընթացքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների միջև, 2010 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում, հրավիրվել է կարգավորող հանձնաժողովների համատեղ նիստ, որտեղ ամփոփվել են 2015 թվականի երկու հանձնաժողովների աշխատանքային միասնական ծրագրի իրականացման արդյունքները և հաստատվել 2016 թվականի աշխատանքային ընթացիկ ծրագիրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
ԼՂՀ, ք.Ստեփանակերտ
09.07.2016թ.

follow

Report9

 

 

Վերջին նորություններ

Ուրբաթ, 17 Նոյեմբեր 2017

PSRC Shenk new2

2017 թվականի նոյեմբերի 22-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով...


Կարդալ...

Չորեքշաբթի, 15 Նոյեմբեր 2017

Կարդալ...

Երեքշաբթի, 14 Նոյեմբեր 2017

Կարդալ...

Ուրբաթ, 10 Նոյեմբեր 2017

20121031 160320

2017 թվականի նոյեմբերի 15-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով...


Կարդալ...

Ուրբաթ, 10 Նոյեմբեր 2017

Կարդալ...

Օգտակար հղումներ

gov  3-1 6232   gazprom-armenia logo-arm conference banner rus 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: