Call email facebook Sitemap

RA am

EnglishРусский
Հայտարարություններ Մամլո հաղորդագրութոյւն ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ 2018-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ 2016-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ՝ 2017-2020 ԹՎԱԿԱՆԵՐԻ ԿՏՐՎԱԾՔՈՎ, ՃՇԳՐՏՈՒՄՆԵՐԻՆ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 15-ին կայացած նիստում քննարկվել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2016-2020 թվականների ներդրումային ծրագրի՝ 2017-2020 թվականների ճշգրտումներին և 2018-2027 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու հարցերը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցերը, որոշել է համաձայնություն տալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2016-2020 թվականի ներդրումային ծրագրի՝ 2017-2020 թվականների հատվածի ճշգրտումներին և 2018-2027 թվականների ներդրումային ծրագրին: Համաձայնեցված ներդրումային ծրագրերի շրջանակներում ընկերությունը 2016-2027 թվականների ընթացքում կիրականացնի շուրջ 350 միլիարդ դրամի ներդրումներ՝ առանց ավելացված արժեքի հարկի:
Ներդրումային ծրագրերով նախատեսվում է 6(10)/0,4 կՎ լարման ցանցերում սարքավորումների ամբողջական փոխարինում և արդիականացում, 35 - 0,4 կՎ լարման ցանցերում էլեկտրահաղորդման գծերի վերակառուցում և արդիականացում, այդ թվում երկրորդային էլեկտրամատակարարման ապահովում, ցանցի ընդլայնում և նոր բաժանորդների միացում, էլեկտրաէներգիայի ավտոմատ հաշվառման համակարգի ներդրում 0,4 կՎ լարման ցանցերում և կառավարման միջազգային ստանդարտների և հաշվառման ավտոմատացված համակարգերի ներդրում: Արդյունքում կկրճատվեն ընկերության ծախսերը, կորուստները կհամապատասխանեցվեն Եվրոպական ընդունված չափանիշներին, գրեթե կրկնակի կկրճատվեն հոսանքազրկումների քանակը և տևողությունը, կբացառվեն լարման շեղումները:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

follow

Report9-6

 

 

Վերջին նորություններ

Չորեքշաբթի, 15 Օգոստոս 2018

Կարդալ...

Ուրբաթ, 10 Օգոստոս 2018

PSRC Shenk new2

2018 թվականի օգոստոսի 15-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի...


Կարդալ...

Հինգշաբթի, 09 Օգոստոս 2018

20121031 160320


Կարդալ...

Չորեքշաբթի, 08 Օգոստոս 2018

Կարդալ...

Ուրբաթ, 03 Օգոստոս 2018

PSRC Shenk new2

2018 թվականի օգոստոսի 8-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ...


Կարդալ...

Օգտակար հղումներ

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm jpeg logo web3 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: