Call email facebook Sitemap

RA am

EnglishРусский

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՊԱՐԶԵՑՎԵԼ Է, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ՝ ԿՐՃԱՏՎԵԼ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի մայիսի 2-ի նիստում քննարկել է էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում, էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցերը։
Քննարկելով վերը նշված հարցերը հանձնաժողովը հավանություն է տվել որոշման նախագծերին, որոնց արդյունքում սահմանվել են սպառման համակարգն էլեկտրական ցանցին պարզեցված միացման դեպքերը. բնակավայրերի սահմաններում ցածր լարմամբ (0,22 կՎ՝ միաֆազ և 0,4 կՎ՝ եռաֆազ) հիմնական (ոչ պահուստային) միացումներ։ Այս միացումների համար կրճատվել են էլեկտրական ցանցին միացման գործընթացում դիմող անձի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի շփումները դրանք 3-ից հասցնելով 2-ի։
Կրճատվել են նաև էլեկտրական ցանցին միացման առավելագույն ժամկետները՝ 0,4 կՎ լարման դեպքում 7 օրով, իսկ 0,22 լարման դեպքում 20 օրով։ Արդյունքում 0,22 կՎ լարման սպառման համակարգերի էլեկտրական ցանցին միացման առավելագույն ժամկետը կկազմի 50 օր, իսկ 0,4 կՎ լարման սպառման համակարգերի միացման դեպքում՝ 60 օր։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

follow

Report9-6

 

 

Վերջին նորություններ

Չորեքշաբթի, 10 Հոկտեմբեր 2018

20121031 160320

2018 թվականի հոկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողո...


Կարդալ...

Չորեքշաբթի, 10 Հոկտեմբեր 2018

Կարդալ...

Չորեքշաբթի, 10 Հոկտեմբեր 2018

Կարդալ...

Չորեքշաբթի, 10 Հոկտեմբեր 2018

Կարդալ...

Երկուշաբթի, 08 Հոկտեմբեր 2018

Կարդալ...

Օգտակար հղումներ

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm jpeg logo web3 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: