Call email facebook Sitemap

RA am

EnglishРусский

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 30-ին հրավիրված նիստում քննարկվել են թվով 16 ընկերություններին նախազգուշացնելու և երկու ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցերը:
Ընկերությունները, հանձնաժողովի իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան, մինչև սույն թվականի ապրիլի 20-ը հանձնաժողով պետք է ներկայացնեին 2017 թվականի տարեկան արդյունքներով լրացված ֆինանսական հաշվետվությունները և տեղեկատվությունները: Սահմանված ժամկետի խախտմամբ հաշվետվությունները հանձնաժողով ներկայացրած թվով 18 ընկերությունների նկատմամբ հարուցվել էր վարչական վարույթ՝ հանձնաժողովի իրավական ակտերով սահմանված ժամկետի խախտման փաստն ուսումնասիրելու նպատակով: Վարույթի շրջանակներում 14 ընկերություններ ընդհանրապես որևէ հիմնավորում կամ փաստարկ չեն ներկայացրել, իսկ մնացած 4 ընկերությունների կողմից ներկայացված փաստարկները կրել են տեխնիկական բնույթ, և այդ ընկերություններն, ըստ էության, ընդունել են հանձնաժողովի իրավական ակտով սահմանված ժամկետի խախտման փաստը:
Ելնելով այն փաստից, որ նշված ընկերություններից երկուսը մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ են խախտել հաշվետվությունների և տեղեկատվությունների ներկայացման՝ հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետները, հաշվի առնելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով (42-րդ հոդվածի 5-րդ մասի «գ» կետով և 6-րդ մասով) սահմանված իրավակարգավորումները՝ քննարկման արդյունքում որոշվեց նշված ընկերությունների նկատմամբ կիրառել տուգանք՝ 250 000-ական ՀՀ դրամի չափով: Մնացած 16 ընկերություններին հանձնաժողովը որոշեց նախազգուշացնել:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

follow

Report9-6

 

 

Վերջին նորություններ

Ուրբաթ, 19 Հոկտեմբեր 2018

20121031 160320

2018 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողո...


Կարդալ...

Հինգշաբթի, 18 Հոկտեմբեր 2018

PSRC Shenk new2

2018 թվականի հոկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողո...


Կարդալ...

Չորեքշաբթի, 17 Հոկտեմբեր 2018

Կարդալ...

Չորեքշաբթի, 17 Հոկտեմբեր 2018

Կարդալ...

Երեքշաբթի, 16 Հոկտեմբեր 2018

Կարդալ...

Օգտակար հղումներ

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm jpeg logo web3 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: