Call email facebook Sitemap

RA am

EnglishРусский
Հայտարարություններ Մամլո հաղորդագրութոյւն ՀՀ ՀԾԿՀ-ն իր խիստ մտահոգությունն է հայտնում ՀՀ ոստիկանության կայքում 25.08.2018թ. հրապարակված՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում ապօրինությունների գործով քննությունը շարունակվում է» պաշտոնական հաղորդագրությամբ ՀԾԿՀ-ին հասցեագրված անհիմն մեղադրանքների առնչությամբ

20121031 160320

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր խիստ մտահոգությունն է հայտնում ՀՀ ոստիկանության կայքում 25.08.2018թ. հրապարակված՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում ապօրինությունների գործով քննությունը շարունակվում է» պաշտոնական հաղորդագրությամբ հանձնաժողովին հասցեագրված անհիմն մեղադրանքների առնչությամբ:
Համոզված ենք, որ փաստերի մասնագիտական և օբյեկտիվ վերլուծության արդյունքում հնարավոր էր զերծ պահել հանրությանը հնչեղություն ապահովող, սակայն իրողության հետ աղերս չունեցող «փաստերի» ներկայացումից: Այսպես,
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի մատուցած ծառայությունների սակագների սահմանման և վերանայման գործընթացում Հանձնաժողովի լիազորությունները խիստ սահմանափակ են, կրում են տեխնիկական բնույթ և չեն ենթադրում որևէ հայեցողություն: Մասնավորապես, նշված սակագները ձևավորվել են ՀՀ կառավարության հայտարարած միջազգային մրցույթի արդյունքում, որի մրցութային փաստաթղթերը (այդ թվում՝ վարձակալության պայմանագրի նախագիծ, լիցենզիայի պայմաններ`սակագնային հավելվածով) մշակվել են միջազգային խորհրդատվական ընկերության աջակցությամբ և հավանության արժանացել ՀՀ կառավարության կողմից։ Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել մրցութային պայմաններին բավարարող և առավել նվազ սակագին առաջարկած հեղինակավոր կազմակերպությունը՝ «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերությունը: Նշված ընկերության կողմից հիմնադրված «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և ՀՀ կառավարության (ի դեմս ջրային տնտեսության պետական կոմիտեի) միջև 2016 թվականի նոյեմբերի 21-ին 15 տարի գործողության ժամկետով կնքվել է վարձակալության պայմանագիր, որը մեկնարկել է 2017 թվականի հունվարի 1-ից: Միաժամանակ, նույն մրցութային փաթեթի մաս կազմող սակագնային հավելվածով ամրագրվել է նաև բազիսային սակագների ճշգրտման հստակ մեխանիզմ՝ պայմանավորված 3 կոնկրետ գործոնով (սղաճ, էլեկտրական էներգիայի սակագնի փոփոխություն և ամրագրված սպառման կանխատեսվող բազիսային ծավալների փոփոխություն):
Հետևաբար, պայմանագրի գործողության ողջ ընթացքում՝ (15 տարի), խմելու ջրի ոլորտի սակագները կարգավորվելու են նշված մեխանիզմով։ Ընդ որում, ճշգրտումն իրականացվելու է բացառապես բանաձևում ճշգրտող մեծությունների ներառման արդյունքում (դրանք հրապարակված և հանրությանը հասանելի մեծություններ են)։ Ուստի, ակնհայտ է՝ խնդրո առարկա սակագների ճշգրտման գործընթացում մարդկային սուբյեկտիվ գործոնն իսպառ բացառված է, հետևաբար հանձնաժողովի ցանկացած միջամտություն՝ նույնպես:
Ստեղծված իրողության պայմաններում, երբ Հանձնաժողովը չունի այլընտրանք, ներկայումս գործող սակագների ճշգրտումը ևս պետք է կատարի համաձայն ներկայացված կարգավորումների՝ անկախ իր գործունեության նկատմամբ հնարավոր կաշկանդվածություն ստեղծելու փորձերի: Ընդ որում, համաձայն սակագնային հավելվածի աղյուսակի՝ բազիսային սակագները մինչև 2023 թվականը աճելու են, իսկ դրանից հետո՝ նվազելու:
Այս համատեքստում, պարզապես մտացածին է հանձնաժողովի ներկայացուցիչների՝ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցը սակագների հետագա բարձրացման փաստի հետ պայմանավորելը: Նման գործուղում, այո, տեղի է ունեցել, այն հետապնդել է փորձի փոխանակման բացառապես իրավաչափ նպատակ, այդ թվում՝ Ֆրանսիայի կարգավորող մարմնի հետ և նախաձեռնվել է «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ տիկին Մ. Գենդուրիի հրավերով (գործուղման համար անհրաժեշտ համաձայնությունները, հիմնավորող փաստաթղթերը հասանելի են հանձնաժողովում):
Ընդ որում, փաստենք, որ նշված գործուղումն, օտարերկրյա աղբյուրների ֆինանսավորմամբ, ընդամենը մեկն է այն տասնյակներից, որոնք ուղղված են կարգավորող մարմնի և վերջինիս աշխատակազմի մասնագիտական գիտելիքների հետևողական կատարելագործմանը: Ստեղծված իրողության պայմաններում առավել քան մտահոգիչ է դառնում նաև ցանկացած այլ գործուղմանը մասնակցությունը՝ հաշվի առնելով, որ բոլոր դեպքերում նման այցերը, որպես կանոն, ֆինանսավորվում են միջազգային հեղինակավոր կառույցների կողմից (ԱՄՆ ՄԶԳ, ՀԲ, ԱԶԲ և այլն), որոնցից յուրաքանչյուրն իր կողմից տարվող քաղաքականությանը համահունչ հետապնդում է զարգացող երկրներում ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների կատարելագործման որոշակի նպատակներ:
Ցավում ենք, որ նշված հաղորդագրության հիման վրա դեղին մամուլում տեղ գտած ապատեղեկատվությունը չշրջանցեց նաև հանրության զգայուն տրամադրությունները՝ դառնալով տարաբնույթ շահարկումների առարկա: Նշվածը զերծ չպահեց այդ թվում՝ մեր պետության ապագայով իրապես մտահոգ հանրությանը՝ իրենց մասնագիտական պարտքը պատշաճ ու պարկեշտ կատարող և ոչ պակաս հայրենասեր մասնագետների բարի համբավը և արժանապատվությունը ոտնահարող որակումներ տալուց՝ ստվերելով Սահմանադրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածի անկյունաքարային ինստիտուտը: Նշվածից հնարավոր էր խուսափել մասնագիտական քննարկումների և գործող կարգավորումների պատշաճ ուսումնասիրության արդյունքում, ինչը, ցավոք, տեղի չի ունեցել: Այդուհանդերձ, հանձնաժողովը, հավատարիմ իր գործունեության թափանցիկության ապահովման սկզբունքին, պատրաստակամ է խնդրով մտահոգ ցանկացած շահագրգիռ անձի տրամադրել իր տիրապետման ներքո գտնվող՝ սույն հաղորդագրության հիմքում դրված բոլոր հիմնավորող փաստաթղթերը: Լիահույս ենք, որ այս ողջ գործընթացում աներկբայորեն կպահպանվի պետության գլխավոր և իր բնույթով բացառիկ հանձնառությունը՝ ապահովելու անկախ կարգավորող մարմնի գործունեությունը, ինչն էլ ուղղակիորեն երաշխավորում հանրային ծառայությունների ոլորտում օբյեկտիվ կարգավորման ինստիտուտ ունենալու հանրային շահը:


Փաստաթղթերի ցանկ՝
1. Վարձակալության պայմանագիր,
2. ՀՀ կառավարության 10.03.2016թ. №271-Ն որոշում,
3. «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության գնային առաջարկ,
4. Սակագնային հավելված,
5. Սակագների ձևավորման մեխանիզմների վերաբերյալ տեղեկանք,
6. Բազիսային սակագների աղյուսակ,
7. Գործուղման հրավեր,
8. Գործուղման հաշվետվություն:

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
27.08.2018թ.

follow

Report9-6

 

 

Վերջին նորություններ

Հինգշաբթի, 20 Սեպտեմբեր 2018

Կարդալ...

Հինգշաբթի, 20 Սեպտեմբեր 2018

20121031 160320

2018 թվականի սեպտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողո...


Կարդալ...

Հինգշաբթի, 20 Սեպտեմբեր 2018

PSRC Shenk new2

2018 թվականի սեպտեմբերի 26-ին, ժամը 10:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողո...


Կարդալ...

Չորեքշաբթի, 19 Սեպտեմբեր 2018

Կարդալ...

Երկուշաբթի, 17 Սեպտեմբեր 2018

Կարդալ...

Օգտակար հղումներ

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm jpeg logo web3 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: