Call email facebook Sitemap

RA am

EnglishРусский

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի հոկտեմբերի 24-ի նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2006 թվականի դեկտեմբերի 27-ի №358Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» հարցը:
Որոշման նախագծով էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում լրացումներ և փոփոխություններ կատարելու գործընթացի շրջանակներում, սույն թվականի հոկտեմբերի 2-ին, կազմակերպվել է համատեղ քննարկում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Նիստում քննարկելով վերոնշյալ հարցը՝ հանձնաժողովը, կանոների հետագա կատարելագործման և հստակեցման, լրամշակումների միջոցով մատակարար-սպառող հարաբերություններում վստահության մակարդակը բարձրացնելու նպատակով, ի կատարումն 2018 թվականի աշխատանքային ծրագրի 22-րդ կետի, քվեարկությամբ ընդունեց որոշում, որի համաձայն.

1. Սպառողին ներկայացվող վճարման փաստաթղթում կներառվի սպառողի համար ավելի ծավալուն տեղեկատվություն, ինչի շնորհիվ բաժանորդի համար ավելի վերահսկելի կդառնա սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի չափը:

2. Առևտրային հաշվառքի սարքերի խախտման դեպքերում կհստակեցվի սպառողի կողմից ծախսված էլեկտրական էներգիայի վերահաշվարկի բանաձևը, իսկ սպառված էլեկտրաէներգիայի արժեքի որոշումը կիրականացվի ավելի ճշգրիտ՝ տարանջատված ըստ ցերեկային և գիշերային սակագնի.

3. Սպառողի հարմարավետության և սպառողին ամրակցված հաշվառքի սարքի աշխատանքի վերահսկման նպատակով, մատակարարը կպարտավորեցվի առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում սպառողին ներկայացնել Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության պատճենը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

follow

Report9-6

 

 

Վերջին նորություններ

Երեքշաբթի, 22 Հունվար 2019

20121031 160320

2019 թվականի հունվարի 25-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի...


Կարդալ...

Ուրբաթ, 18 Հունվար 2019

PSRC Shenk new2

2019 թվականի հունվարի 23-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի...


Կարդալ...

Երկուշաբթի, 14 Հունվար 2019

Կարդալ...

Ուրբաթ, 11 Հունվար 2019

20121031 160320

2019 թվականի հունվարի 16-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի...


Կարդալ...

Չորեքշաբթի, 09 Հունվար 2019

Կարդալ...

Օգտակար հղումներ

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm jpeg logo web3 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: