Call email facebook Sitemap

RA am

EnglishРусский
Հայտարարություններ Մամլո հաղորդագրութոյւն ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ 811-821 ՄՀց և 852-862 ՄՀց, 1765-1785 ՄՀց և 1860-1880 ՄՀց ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹՆԵՐ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի դեկտեմբերի 12-ի նիստում քննարկել է «811-821ՄՀց և 852-862ՄՀց, 1765-1785 ՄՀց և 1860-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման կանոնները հաստատելու մասին», «811-821ՄՀց և 852-862ՄՀց, 1765-1785ՄՀց և 1860-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվությունների տրամադրման մրցութային հանձնաժողով ստեղծելու և մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» և «811-821ՄՀց և 852-862ՄՀց, 1765-1785ՄՀց և 1860-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների իրականացման արդյունքում տրամադրվող թույլտվությունների ձևերը հաստատելու մասին» հարցերը։
Հանձնաժողովը ընդունել է որոշում, որի համաձայն նշված ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվությունների տրամադրման մրցույթներն իրականացվելու են ՀՀ հանրային շարժական կապի ցանցի երեք օպերատորների միջև՝ ռադիոհաճախականությունների հատվածների փուլային տրամադրման մրցույթների իրականացման արդյունքում, ինչը հնարավորություն կընձեռի օպերատորներին առավել արդյունավետ գնահատել շարժական կապի ծառայությունների շուկայի իրավիճակն ու նախատեսվող զարգացումները և ծրագրել իրենց հանրային շարժական կապի ցանցերի զարգացման ռազմավարությունները։
Մրցույթների արդյունքում ՀՀ պետական բյուջե կապահովվեն լրացուցիչ մուտքեր, զգալի ներդրումների իրականացում, որոնք կնպաստեն ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում մրցակցության խթանմանը, հանրային շարժական կապի LTE տեխնոլոգիայի ցանցերի զարգացմանը՝ ապահովելով շարժական կապի նոր սերնդի տեխնոլոգիաների ենթակառուցվածքների հասանելիության բարձր ցուցանիշ. ՀՀ բնակավայրերում առնվազն մեկ շարժական կապի ցանցի LTE-A տեխնոլոգիայի հիման վրա 100 տոկոս ծածկույթ։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

follow

Report9-6

 

 

Վերջին նորություններ

Ուրբաթ, 18 Հունվար 2019

PSRC Shenk new2

2019 թվականի հունվարի 23-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի...


Կարդալ...

Երկուշաբթի, 14 Հունվար 2019

Կարդալ...

Ուրբաթ, 11 Հունվար 2019

20121031 160320

2019 թվականի հունվարի 16-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի...


Կարդալ...

Չորեքշաբթի, 09 Հունվար 2019

Կարդալ...

Երեքշաբթի, 08 Հունվար 2019

Կարդալ...

Օգտակար հղումներ

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm jpeg logo web3 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: