Call email facebook Sitemap

RA am

EnglishРусский
Հայտարարություններ Մամլո հաղորդագրություն ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՈՒԳԱՆԵԼ Է 10 ՄԼՆ ԴՐԱՄՈՎ, ԻՍԿ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱՅԻՆ» ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2019 թվականի փետրվարի 6-ի նիստում քննարկել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը: Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի վերաբերյալ 2018 թվականի 3-րդ եռամսյակի տեղեկատվության մոնիթորինգի արդյունքների ամփոփումից պարզվել է, որ որոշ դեպքերում չեն պահպանվել հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ, 19-րդ և 19.1-րդ կետերով սահմանված ժամկետները: Խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով 2018 թվականի դեկտեմբերի 21-ից Հանձնաժողովի կողմից ընկերության նկատմամբ, հարուցվել է վարչական վարույթ:
Հարուցված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ ընկերությունը 2018 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում 154 դեպքում խախտել է կանոնների 16-րդ և 19-րդ կետերը՝ դիմող անձանց միացման պայմանագիր կամ տեխնիկական պայման, ինչպես նաև ծառայությունների մատուցման պայմանագիր ներկայացնելով կանոններով սահմանված ժամկետի խախտմամբ։ Հանձնաժողովի 2018 թվականի ապրիլի 4-ի №109Ա, օգոստոսի 22-ի №333Ա և նոյեմբերի 21-ի №430Ա որոշումներով «Վեոլիա Ջուր» ընկերությունն արդեն իսկ կանոնների 16-րդ, 19-րդ, 19.1-րդ կետերի խախտման համար երեք անգամ, որոնցից երկուսը՝ առավելագույն չափով, ենթարկվել է տուժանքի:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննության առնելով հարցը, որոշեց ընկերությանը տուգանել` 10 000 000 (տասը միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով։
Նույն նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կայացրեց մեկ այլ որոշում՝ հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի N308Ն որոշմամբ սահմանված ժամկետի խախտման փաստի ուսումնասիրման նպատակով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակում, ինչի արդյունքում փաստվել է, որ ընկերությունը խախտել է տեղեկատվության ներկայացման՝ հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42 րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, որոշեց՝ սահմանված ժամկետի խախտմամբ Տեղեկատվության ներկայացման համար «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը նախազգուշացնել:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Report 

civil-service 

follow

Untitled4

 

Վերջին նորություններ

Երեքշաբթի, 19 Նոյեմբեր 2019

Կարդալ...

Երեքշաբթի, 19 Նոյեմբեր 2019

Կարդալ...

Երեքշաբթի, 19 Նոյեմբեր 2019

Կարդալ...

Ուրբաթ, 15 Նոյեմբեր 2019

PSRC Shenk new2

2019 թվականի նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով...


Կարդալ...

Երեքշաբթի, 12 Նոյեմբեր 2019

Կարդալ...

Օգտակար հղումներ

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm IC banner Riga2019 FINAL 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: