Call email facebook Sitemap

RA am

EnglishРусский

1. Որ դեպքում է կատարվում հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափում:

Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության վերաբերյալ կասկածի դեպքում իրականացվում է առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափում:
 

(ԳՄՕԿ*, կետ 4.7)

 

2. Ում պահանջով կամ նախաձեռնությամբ է կատարվում հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափում: 

Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափումը կարող է իրականացվել ինչպես բաժանորդի պահանջով, այնպես էլ մատակարարի նախաձեռնությամբ:

 

(ԳՄՕԿ, կետ 4.7)

 

3. Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման դեպքում, ինչ ժամկետում է պարտավոր մատակարարը բաժանորդին ներկայացնել չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության պատճենը:

Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման դեպքում մատակարարը պարտավոր է առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում բաժանորդին ներկայացնել չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության պատճենը:

 

(ԳՄՕԿ, կետ 4.7)

 

4. Ում կողմից է փոխհատուցվում առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման ծախսերը:

Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման հետ կապված բոլոր ծախսերը կրում է մատակարարը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ չափագիտական մարմնի տված փորձագիտական եզրակացությամբ փաստվել է առևտրային հաշվառքի սարքի այնպիսի խախտում, որի դեպքում մատակարարված բնական գազի վերահաշվարկն իրականացվում է ԳՄՕԿ-ի 4.13 կետի համաձայն կամ բաժանորդի կողմից առևտրային հաշվառքի սարքի միջստուգաչափման ժամկետում մեկից ավելի անգամ առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման վերաբերյալ դիմումի ներկայաման արդյունքում չափագիտական մարմնի տված փորձագիտական եզրակացությամբ չի հաստատվել առևտրային հաշվառքի սարքի խախտում: Նման դեպքերում առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման հետ կապված բոլոր ծախսերը կրում է բաժանորդը:

 

(ԳՄՕԿ, կետ 4.8)

 

5. Ի՞նչ կարգով է սպառողը (կազմակերպություն) վճարում սպառված գազի համար:

Հաշվարկային ամսում մատակարարված (վերահաշվարկված) գազի համար մատակարարը բաժանորդին ներկայացնում է վճարման փաստաթուղթ: Կազմակերպությունը նախորդ հաշվարկային ամսում մատակարարված (վերահաշվարկված) գազի արժեքի համար պարտավոր է վճարումը կատարել մատակարարից վճարման փաստաթուղթն ստանալուց հետո 7 օրվա ընթացքում: Սույն կետը չի սահմանափակում մատակարարի իրավունքը` կազմակերպություններին վճարման փաստաթուղթ ներկայացնել բնակիչ-բաժանորդների համար սահմանված կարգով։

 

(ԳՄՕԿ, կետ 6.4)

 

6. Ի՞նչ կարգով են լուծվում մատակարարի և բաժանորդի միջև ծագած վեճերը:

Մատակարարի և բաժանորդի միջև ծագած վեճերը լուծվում են Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

(ԳՄՕԿ, կետ 2.19)

 

7. Ով և երբ է կատարում գազի առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցումը:

Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցում է մատակարարը` տվյալ հաշվարկային ամսվա վերջին կամ հաջորդ ամսվա առաջին երկու աշխատանքային օրվա ընթացքում: Բնակիչ-բաժանորդներն իրավունք ունեն մասնակցել առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցմանը:

 

(ԳՄՕԿ, կետ 8.2)

 

8. Որտե՞ղ է տեղադրվում բաժանորդի գազի առևտրային հաշվառքի սարքը:

Բազմաբնակարան շենքերի բնակիչների գազամատակարարման համար առևտրային հաշվառքի սարքերը տեղակայվում են նրանց բնակարաններից դուրս: Առանձնատների և կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների գազամատակարարման համար առևտրային հաշվառքի սարքերը տեղակայվում են նրանց սեփականության տարածքից դուրս: Ոչ կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների առևտրային հաշվառքի սարքերի տեղակայման կետը սահմանվում է միացման պայմանագրով, որը ամրագրվում է նաև Պայմանագրում:

 

(ԳՄՕԿ, կետ 4.1)

 

9. Գազօգտագործող սարքավորումների փոխարինման կամ նոր սարքերի հավաքակցման կամ գազասպառման համակարգում այլ փոփոխություններ կատարելու համար ինպես պետք է վարվի կենցաղային սպառում ունեցող բաժանորդը:

Բնակիչ-բաժանորդները և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունները գազօգտագործող սարքավորման փոխարինման կամ նոր սարքերի հավաքակցման կամ գազասպառման համակարգում այլ փոփոխություններ կատարելու համար գրավոր դիմում են մատակարարին` ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվություն այդ փոփոխությունների մասին։
Մատակարարը պարտավոր է 15-օրյա ժամկետում քննարկել դիմումը, անհրաժեշտ փոփոխություններ կատարել գազասպառման համակարգի նախագծում կամ թույլատրել գազօգտագործող սարքավորման փոխարինումը: Դիմումը մերժելու դեպքում մատակարարը պարտավոր է դիմողին ներկայացնել գրավոր հիմնավորում:
Գազասպառման համակարգում փոփոխությունները (նոր գազատարի կամ ծխատարի կառուցում, հաշվառքի սարքի վերահավաքակցում և այլն) կատարվում են նոր միացման պայմանագրով սահմանված կարգով։

:

 

(ԳՄՕԿ, կետ 2.16)

 

10. Բաժանորդի (բնակիչ) կողմից ծախսած գազի դիմաց ինչ ժամկետում պետք է կատարվի վճարումը և չվճարելու դեպքում ինչպիսի իրավունքներ ունի մատակարարը:

Բնակիչ-բաժանորդը նախորդ հաշվարկային ամսում մատակարարված գազի արժեքի համար պարտավոր է վճարել նախորդ հաշվարկային ամսում բնակիչ-բաժանորդներին մատակարարված (վերահաշվարկված) գազի քանակի և արժեքի մասին տեղեկատվության հրապարակումից հետո 7 օրվա ընթացքում:
Սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել բնակիչ-բաժանորդի գազամատակարարումը՝ առնվազն 3 օր առաջ հեռուստատեսությամբ կամ բնակիչ-բաժանորդներին հասու այլ ձևերով (հայտարարություն փակցնելով շքամուտքերում, փոստային բաժանմունքներում և այլն) զգուշացնելուց հետո: Զգուշացումը հեռուստատեսությամբ պետք է իրականացվի հանրապետական սփռման առնվանզն մեկ հեռուստաընկերության միջոցով` երկու անգամ, 18:00-ից 20:00-ն և 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում: Մատակարարը բնակիչ-բաժանորդի գազամատակարարումը դադարեցնելուց անմիջապես առաջ պարտավոր է վերջինիս զգուշացնել:
Մատակարարը չպետք է դադարեցնի բնակիչ-բաժանորդի գազամատակարարումը, եթե վերջինս ներկայացրել է մատակարարի համար ընդունելի պայմաններով վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմել է պարտքի մարման ժամանակացույց: Եթե բնակիչ-բաժանորդը պարտքը չի մարում ըստ ժամանակացույցի, ապա մատակարարն իրավունք ունի դադարեցնել նրա գազամատակարարումը` վերը նշված կարգով նախազգուշացնելուց հետո:

 

(ԳՄՕԿ, կետեր 8.4, 8.5 և 8.7)

 

11. Ով է սահմանում ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման վճարները և որքան է դրանց չափը:

Մատակարարի կողմից բնակչության ներտնային գազասպառման և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության վճարը սահմանում է հանձնաժողովը:
Բնակչության ներտնային և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարը սահմանվել է 2270 դրամ՝ յուրաքանչյուր գազօգտագործող սարքավորման համար` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Բնակչության ներտնային և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերում երեքից ավելի գազօգտագործող սարքավորման առկայության դեպքում գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության դիմաց վճարները հաշվարկվում և գանձվում են երեք գազօգտագործող սարքի հաշվով:

 

(ԳՄՕԿ, կետ 3.17, Հանձնաժողովի որոշում №516, 2012 թ.)

 

 

12. Ինչպիսին են գազամատակարարման ընդհատումների թվի և ընդհատման տևողության սահմանափակումները:

Մատակարարը պարտավոր է նվազագույնի հասցնել յուրաքանչյուր բաժանորդի գազամատակարարման ընդհատումների թիվը և ընդհատման տևողությունը, ընդ որում, ընդհատումների թիվը օրացույցային տարվա ընթացքում չպետք է գերազանցի 4 անգամը, իսկ յուրաքանչյուր ընդհատման առավելագույն տևողությունը՝ 36 ժամը, բացառությամբ, եթե ընդհատումը ֆորս մաժորի հետևանք է: Ձմեռային ժամանակահատվածում (նոյեմբերի 1-ից մինչև մարտի 15-ը) բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը չպետք է ընդհատվի գազամատակարարման ցանցում պլանային աշխատանքներ կատարելու պատճառով:
Նոր բաժանորդների միացման պատճառով բաժանորդների գազամատակարարման ընդհատումները չեն ներառվում ընդհատումների հաշվառվող քանակի մեջ:
Ջերմային էլեկտրակայանների և տեխնոլոգիական անընդհատ ցիկլ ունեցող բաժանորդների համար այդ ցուցանիշները կարող են սահմանվել Պայմանագրով` չգերազանցելով սույն կետում սահմանված արժեքները:

 

(ԳՄՕԿ, կետ 2.8)

 

 

end faq

 

*Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի №95-Ն որոշմամբ հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններ:

 

follow

Report9

 

 

Վերջին նորություններ

Երեքշաբթի, 23 Մայիս 2017

Կարդալ...

Երեքշաբթի, 23 Մայիս 2017

Կարդալ...

Շաբաթ, 20 Մայիս 2017

20121031 160320

2017 թվականի մայիսի 24-ին, ժամը 10:30-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ն...


Կարդալ...

Հինգշաբթի, 18 Մայիս 2017

Կարդալ...

Հինգշաբթի, 18 Մայիս 2017

Կարդալ...

Օգտակար հղումներ

gov  3-1 6232   gazprom-armenia logo-arm banner eng 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: