Call email facebook Sitemap

RA am

EnglishРусский

1. Ինչպես և ում հաշվին են կատարվում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացումները:

Նոր համակարգի կառուցումը՝ այդ թվում առևտրային հաշվառքի սարքի տեղակայումը, և դրա միացումը մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին իրականացնում է մատակարարը՝ միացման պայմանագրի հիման վրա: Նոր միացման աշխատանքների իրականացման արդյունքում ստեղծված նոր համակարգը, որն ընդգրկում է մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգից մինչև սահմանազատման կետն ընկած հատվածը, հանդիսանում է մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի մաս: Դիմող անձից նոր միացման համար գանձվում է միացման վճար: Միացման վճարի մեծությունը հավասար է նոր համակարգի կառուցման և մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման աշխատանքների իրականացման նպատակով մատակարարի կողմից դիմող անձի հետ համաձայնեցված աշխատանքների խոշորացված նախահաշվի գնին և ճշգրտվում է աշխատանքների փաստացի ավարտից հետո՝ միացման պայմանագրով սահմանված կարգով:

 

(Կանոններ*, կետ 10. և 11.)

 

2. Ի՞նչ քայլերի է դիմում ջրամատակարարը բաժանորդի կողմից առևտրային հաշվառքի սարքի շրջանցմամբ միացումների հայտնաբերման դեպքում:

Մատակարարը բաժանորդի կողմից առևտրային հաշվառքի սարքի շրջանցման դեպքում կազմում է խախտման մասին արձանագրություն՝ համաձայն կանոնների 35-րդ կետի 1-ին ենթակետի և իրականացնում վերահաշվարկ շրջանցմամբ միացված ներանցման խողովակի թողունակությամբ` շարժման 1,5 մ/վրկ արագությամբ և ջրամատակարարման հրապարակված գրաֆիկով՝ բազմաբնակարան շենքի բնակիչ բաժանորդի դեպքում` 30 օրվա, ոչ բազմաբնակարան շենքի բնակիչ բաժանորդի դեպքում` 60 օրվա, իսկ ոչ բնակիչ բաժանորդի դեպքում 180 օրվա համար, բացառությամբ այն դեպքի, երբ սույն կետով սահմանված ժամանակահատվածներից կարճ ժամանակահատվածով է բաժանորդ հանդիսացել, որի ժամանակ վերահաշվարկը կատարվում է բաժանորդ հանդիսացած ժամանակահատվածի համար: Առևտրային հաշվառքի սարքի շրջանցման դեպքում խմելու ջրի վերահաշվարկված քանակը և դրա դիմաց վճարման ենթակա գումարը մատակարարն առանձին տողով հաշվի է առնում բաժանորդին մատուցված ծառայությունների դիմաց վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսում ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում և ավելացնում բաժանորդին մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարին կամ ներկայացնում ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ:

 

(Կանոններ, կետ 49.)

 

3. Ի՞նչ քայլերի է դիմում մատակարարը առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման դեպքում:

Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման դեպքում մատակարարը`
- արտաքին զննության արդյունքում կազմում է առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի, առևտրային հաշվառքի սարքի խախտված լինելու մասին արձանագրություն, որը ստորագրում են մատակարարը և բաժանորդը կամ նրա ներկայացուցիչը: Բաժանորդի չներկայանալու կամ արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու, կամ արձանագրության որևէ դրույթին չհամաձայնելու դեպքում այդ մասին մատակարարը արձանագրությունում կատարում է համապատասխան նշում` նկարագրելով պատճառները: Բաժանորդի չներկայանալու դեպքում մատակարարն արձանագրությանը կցում է բաժանորդին ծանուցելու մասին գրությունը: Արձանագրությունը կազմվում է երկու օրինակից` մեկական յուրաքանչյուր կողմի համար.
- իր հաշվին տեղակայում է առևտրային հաշվառքի սարք, որի նույնականացման տվյալներն ամրագրվում են պայմանագրում և որը հանդիսանում է մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի մաս: Բաժանորդի սեփականություն հանդիսացող ապահավաքակցված առևտրային հաշվառքի սարքը ստուգաչափումից հետո վերադարձվում է բաժանորդին՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:

 

(Կանոններ, կետ 35․)

 

4. Ծառայությունների մատուցման տվյալների պահպանման նպատակով ինչ է անում մատակարարը:

Բաժանորդին մատուցվող ծառայությունների մասին տվյալների պահպանման նպատակով մատակարարը բացում և վարում է առանձին հաշվառման քարտ՝ իր համարանիշով: Հաշվառման քարտում պահպանվում են մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին բաժանորդի ներքին ցանցի միացման կետի, միացման ժամկետի, հարաչափերի, դրանց հետագա փոփոխությունների, ինչպես նաև մատուցված (վերահաշվարկված) ծառայության քանակի և դրա դիմաց հաշվարկված գումարի մասին ողջ տեղեկատվությունը: Հաշվառման քարտի տեղեկատվությունը մատակարարը պահպանում է Պայմանագրի լուծելու պահից առնվազն 3 տարի ժամկետով, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ:

 

(Կանոններ, կետ 6․)

 

5. Ինչ պետք է անի բաժանորդը ներքին ցանցը ներառող տարածքը օտարելու դեպքում:

Բաժանորդը իր ներքին ցանցը ներառող տարածքը օտարելու դեպքում պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել մատակարարին՝ պայմանագիրը լուծելու համար:

 

(Կանոններ, կետ 23․)

 

6. Նոր միացման ժամանակ դիմումին կից ինչ փաստաթղթեր է ներկայացնում բնակիչ-բաժանորդը:

Բնակիչ-բաժանորդը դիմումին կցում է հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը.
- անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ լիազորված անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և լիազորագիրը,
- տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթի պատճենը կամ համայնքի, իսկ Երևան քաղաքում` նաև վարչական շրջանի ղեկավարի կողմից տրված՝ տվյալ տարածքում (շենքում, շինությունում) բնակության փաստը հավաստող փաստաթուղթ,
- կառուցվող (կառուցված) օբյեկտի տեղադիրքը ցույց տվող սխեմատիկ հատակագծի կամ հաստատված գլխավոր հատակագծի պատճենը,
- տեխնիկական պայմանների և խոշորացված նախահաշվի կազմման համար 2000 դրամի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը։

 

(Կանոններ, կետ 15. 1) ենթակետ)

 

7. Որքան է միացման պայմանագիրը կնքելու օրվանից մինչև մատակարարի կողմից դիմող անձին պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու օրն ընկած ժամանակահատվածը:

Միացման պայմանագիրը կնքելու օրվանից մինչև մատակարարի կողմից դիմող անձին պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու օրն ընկած ժամանակահատվածը չի կարող գերազանցել՝
- 30 աշխատանքային օրը, եթե դիմող անձը ֆիզիկական անձ կամ ոչ արտադրական նպատակով ծառայությունների մատուցման համար դիմած իրավաբանական անձ է.
- 90 աշխատանքային օրը, եթե դիմող անձը արտադրական նպատակով ծառայությունների մատուցման համար դիմած իրավաբանական անձ է.
- 120 աշխատանքային օրը, եթե դիմող անձը նոր կառուցվող բազմաբնակարան շենքի կամ թաղամասի կառուցապատող է:
Մատակարարի և դիմող անձի փոխհամաձայնությամբ միացման պայմանագրում կարող է սահմանվել մատակարարի կողմից դիմող անձին պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու այլ ժամանակահատված:

 

(Կանոններ, կետ 19․)

 

8. Որ դեպքերում և ինչ չափի տուժանք է վճարում մատակարարը բաժանորդին:

Մատակարարը բաժանորդին վճարում է տուժանք` բաժանորդին մատուցված ծառայությունների դիմաց բաժանորդի վճարած միջին ամսական գումարի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2000 դրամը, հետևյալ դեպքերում.
- առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, տեղակայման և ստուգաչափման կարգի ու ժամկետների խախտման համար.
- նմատուցված ծառայությունների քանակների և դրանց դիմաց վճարման ենթակա գումարի հաշվարկման ու վերահաշվարկման և վճարման կարգի ու ժամկետների խախտման համար.
- ջրամատակարարման ընդհատման և ծառայությունների մատուցման դադարեցման կարգի ու ժամկետների խախտման, այդ թվում՝ կանոնների 68-րդ կետով սահմանված ժամկետների գերազանցման համար.
- դիմումի ներկայացման և քննարկման կարգի ու ժամկետների խախտման համար:

 

(Կանոններ, կետ 56․)

 

9. Որքան է ջրամատակարարման ամենօրյա նվազագույն տևողությունը:

Մատակարարը պարտավոր է բաժանորդին ժամը 7:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել ամենօրյա առնվազն 6-ժամյա ջրամատակարարմամբ: Սպասարկման տարածքում նոր բնակավայրի ավելացման դեպքում հանձնաժողովի կողմից սահմանվում է այդ բնակավայրի բաժանորդի ջրամատակարարման նվազագույն տևողության ցուցանիշների բարելավման անցումային ժամանակաշրջան:

 

(Կանոններ, կետ 66.)

 

10. Որ դեպքերում մատակարարն իրավունք ունի դադարեցնել բաժանորդին ծառայությունների մատուցումը:

Մատակարարն իրավունք ունի առնվազն մեկ օր առաջ տեղեկացնելով` դադարեցնել բաժանորդին ծառայությունների մատուցումը բաժանորդի կողմից՝
- մատուցված ծառայությունների կամ մատուցված ծառայության վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարի կամ հաշվարկված տուժանքի չվճարման դեպքում մատակարարի կողմից գրավոր կամ էլեկտրոնային եղանակով կամ շուրջօրյա հեռախոսակապի միջոցով բաժանորդին զգուշացնելու պահից սկսած 3 օրվա ընթացքում կրկին չվճարելու դեպքում,
- մատակարարի ներկայացուցչին առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցման նպատակով իր սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք մուտք գործել թույլ չտալու կամ առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը չհաղորդելու դեպքում:

 

(Կանոններ, կետ 74.)

 

11. Ինչ եղանակով բաժանորդը կարող է ներկայացնել դիմում և ինչ եղանակով է մատակարարը պատասխանում դիմումին:

Մատակարարը պարտավոր է ընդունել գրավոր կամ էլեկտրոնային եղանակով, կամ շուրջօրյա հեռախոսակապի միջոցով ներկայացված դիմումները և բաժանորդի դիմումին պատասխանել այն եղանակով, ինչ եղանակով ստացել է:

 

(Կանոններ, կետ 83.)

 

12. Ի՞նչ ժամկետում է մատակարարը պատասխանում բաժանորդի դիմումին:

Մատակարարը պարտավոր է դիմումին պատասխանել 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով այլ ժամկետ սահմանված չէ:

(Կանոններ, կետ 48․)

 

end faq

 

* ՀԾԿՀ-ի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններ։

 

 

follow

Report9

 

 

Վերջին նորություններ

Ուրբաթ, 11 Օգոստոս 2017

20121031 160320

2017 թվականի օգոստոսի 16-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի...


Կարդալ...

Հինգշաբթի, 10 Օգոստոս 2017

Կարդալ...

Ուրբաթ, 04 Օգոստոս 2017

PSRC Shenk new2

2017 թվականի օգոստոսի 9-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ...


Կարդալ...

Հինգշաբթի, 03 Օգոստոս 2017

Կարդալ...

Չորեքշաբթի, 02 Օգոստոս 2017

20121031 160320

2017 թվականի օգոստոսի 7-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ...


Կարդալ...

Օգտակար հղումներ

gov  3-1 6232   gazprom-armenia logo-arm conference banner rus 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: