Call email facebook Sitemap

RA am

EnglishРусский
Տեղեկություն ներդնողին
ԱՊԱՀՈՎՎԱԾ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՆԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի զարգացման, մասնավորապես էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների հասանելիության ապահովման և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում, 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ, ՀՀ բոլոր բնակավայրերը և միջպետական ավտոճանապարհների մոտ 97%-ն ապահովված են առնվազն մեկ օպերատորի հանրային շարժական կապի ծածկույթով: Միաժամանակ հանձնաժողովի 2014 թվականի մարտի 12-ի N33Ն որոշման համաձայն հանրային շարժական կապի օպերատորները, պարտավոր են իրենց հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծածկույթի սահմաններում, անվճար ապահովել իրենց և այլ օպերատորների բաժանորդների հասանելիությունը արտակարգ պատահարների արագ արձագանքման «911» և «112» ծառայությանը: Օպերատիվ արձագանքման ծառայությունների արդյունավետության բարձրացման աշխատանքների շրջանակում՝ հանձնաժողովը առաջիկա նիստում նախատեսում է քննարկել նաև, օպերատիվ արձագանքման կոդերին զանգահարելու դեպքում, զանգահարողի հեռախոսահամարների ներկայացման ապահովման հարցը:
 Հանրային շարժական կապի ծածկույթի ընդլայնման, տեխնոլոգիական զարգացման, ինչպես նաև, արտակարգ պատահարների արագ արձագանքման ծառայության արդյունավետության բարձրացմանն աջակցելու աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

follow

Report9

 

 

Վերջին նորություններ

Հինգշաբթի, 19 Հոկտեմբեր 2017

Կարդալ...

Երեքշաբթի, 17 Հոկտեմբեր 2017

Կարդալ...

Ուրբաթ, 13 Հոկտեմբեր 2017

Կարդալ...

Ուրբաթ, 13 Հոկտեմբեր 2017

PSRC Shenk new2

2017 թվականի հոկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողո...


Կարդալ...

Չորեքշաբթի, 11 Հոկտեմբեր 2017

Կարդալ...

Օգտակար հղումներ

gov  3-1 6232   gazprom-armenia logo-arm conference banner rus 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: