Call email facebook Sitemap

RA am

EnglishРусский

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

 

Կայանի կառուցման ժամանակահատված ներառող Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրություն (ներառյալ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրություն) կամ ջերմային էներգիայի արտադրություն

1) գործարար ծրագիր՝ համաձայն լիցենզավորման կարգի N 4 հավելվածի,
2) լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ համապատասխան նպատակային (գործառական) նշանակությամբ հողամասի (շենք, շինության) նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ իրավասու մարմնի կողմից տրված հատակագծի պատճենը։ Հողամասի (շենք, շինության) վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման դեպքում, եթե սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականում առկա չէ նշում վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման ժամկետի վերաբերյալ, անհրաժեշտ է ներկայացնել նաև վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը, ընդ որում, ենթավարձակալության դեպքում՝ նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը: Այդ ժամկետները պետք է լինեն լիցենզիա ստանալու հայտով հայցվող ժամկետից ոչ պակաս,
3) նախագծային կազմակերպության հետ կնքված պայմանագիր նախագծային-նախահաշվային աշխատանքներ կատարելու վերաբերյալ և դրանց կատարման ժամկետները,
4) հայտարարություն Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային www.azdarar.am կայքում՝ համաձայն լիցենզավորման կարգի N 5 հավելվածի,
5) երաշխիք՝ համաձայն լիցենզավորման կարգի N 3 հավելվածի,
6) ջրօգտագործման թույլտվություն՝ հիդրոէլեկտրակայաններում, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության համար,
7) այլ անձի (անձանց) պատկանող հիդրոկառույցը օգտագործելու (հիդրոկառույցից օգտվելու) վերաբերյալ պայմանագիր կամ հիդրոկառույցին միացման թույլտվություն՝ միայն խմելու ջրատարների կամ ոռոգման համակարգերի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության համար,
8) Էլեկտրական էներգիայի բաշխման կամ հաղորդման լիցենզիա ունեցող անձից էլեկտրական ցանցին պահանջվող հզորությամբ միանալու նախնական տեխնիկական պայմաններ՝ էլեկտրական ցանցին միացման կետի վերաբերյալ տեղեկատվության նշումով՝ էլեկտրական էներգիայի արտադրության կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայի դեպքում:

Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրություն (ներառյալ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրություն) կամ ջերմային էներգիայի արտադրություն՝ միայն արտադրության ժամանակահատվածի համար՝

1) կառուցված (վերակառուցված) կայանի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
2) կայանում տեղակայված սարքավորումների (ագրեգատների) վերաբերյալ տեղեկանք՝ դրանց մակնիշի, հզորության, արտադրության տարեթվի նշումով՝ կցելով անհրաժեշտ հիմնավորումներ,
3) ջրօգտագործման թույլտվություն՝ հիդրոէլեկտրակայաններում, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև այլ կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության համար,
4) այլ անձի (անձանց) պատկանող հիդրոկառույցը օգտագործելու (հիդրոկառույցից օգտվելու) վերաբերյալ պայմանագիր կամ հիդրոկառույցին միացման թույլտվություն՝ միայն խմելու ջրատարների կամ ոռոգման համակարգերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության համար,
5) Էլեկտրական էներգիայի բաշխման կամ հաղորդման լիցենզիա ունեցող անձից էլեկտրական ցանցին պահանջվող հզորությամբ միանալու նախնական տեխնիկական պայմաններ՝ էլեկտրական ցանցին միացման կետի վերաբերյալ տեղեկատվության նշումով՝ էլեկտրական էներգիայի արտադրության կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայի դեպքում:

Էլեկտրական էներգիայի հաղորդում, ջերմային էներգիայի փոխադրում, բնական գազի փոխադրում, էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի և բնական գազի բաշխում, էլեկտրական էներգիայի մատակարարում, էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարում, Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, գազամատակարարման համակարգի օպերատորի, Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայության մատուցում, Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտուր

1) գործարար ծրագիր,
2) լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գույքի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթեր, բացառությամբ Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի, էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիաների հայտերի,
3) հայտարարություն Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am/ կայքում՝ համաձայն լիցենզավորման կարգի N 5 հավելվածի։

Բնական գազի ներկրում, արտահանում

1) գազամատակարարման համակարգի օպերատորի եզրակացությունը ներկրման կամ արտահանման առաջարկվող ռեժիմների իրականացման հնարավորության և էներգետիկայի բնագավառի հուսալիության ու անվտանգության վրա ազդեցության վերաբերյալ,
2) բնական գազի ներկրման գործունեություն իրականացնելու համար՝ օտարերկրյա առաքողի հետ կնքված ներկրման պայմանագիր,
3) բնական գազի արտահանման գործունեություն իրականացնելու համար՝ բնական գազի փոխադրման լիցենզիա ունեցող անձի հետ կնքված բնական գազի փոխադրման պայմանագիր, եթե հայտատուն չունի բնական գազի փոխադրման լիցենզիա,
4) բնական գազի արտահանման գործունեություն իրականացնելու համար՝ բնական գազի բաշխման, փոխադրման կամ ներկրման լիցենզիա ունեցող անձի հետ կնքված բնական գազի առուվաճառքի պայմանագիր, եթե հայտատուն չունի բնական գազի բաշխման, փոխադրման կամ ներկրման լիցենզիա, ինչպես նաև օտարերկրյա գնորդի հետ կնքված արտահանման պայմանագիր:

follow

Report9-6

 

 

Վերջին նորություններ

Երեքշաբթի, 22 Հունվար 2019

20121031 160320

2019 թվականի հունվարի 25-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի...


Կարդալ...

Ուրբաթ, 18 Հունվար 2019

PSRC Shenk new2

2019 թվականի հունվարի 23-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի...


Կարդալ...

Երկուշաբթի, 14 Հունվար 2019

Կարդալ...

Ուրբաթ, 11 Հունվար 2019

20121031 160320

2019 թվականի հունվարի 16-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի...


Կարդալ...

Չորեքշաբթի, 09 Հունվար 2019

Կարդալ...

Օգտակար հղումներ

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm jpeg logo web3 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: