Call email facebook Sitemap

RA am

EnglishРусский
Հայտարարություններ Նորություններ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և Վրաստանի Հանրապետության էներգետիկայի և ջրամատակարարման ազգային կարգավորող հանձնաժողովը ստորագրել են համագործակցության պայմանագիր

flags-georgia-armeniaՍույն թվականի նոյեմբերի 4-ին, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսիում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և Վրաստանի Հանրապետության էներգետիկայի և ջրամատակարարման ազգային կարգավորող հանձնաժողովը ստորագրել են համագործակցության պայմանագիր: Հաշվի առնելով կողմերի փոխադարձ շահագրգռվածությունը էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ոլորտներում համագործակցելու, տեղեկատվության փոխանակում ապահովելու հարցերում, ինչպես նաև էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ոլորտների արդյունավետ և հետևողականորեն կարգավորման ռազմավարական նշանակությունը, երկու երկրների կարգավորող մարմինները ստորագրված պայմանագրով սահմանեցին հետագա համագործակցության հիմնական ուղղությունները՝ ստեղծելով նաև համատեղ աշխատանքային խմբեր: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ պարոն Ռ.Նազարյանը և Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման ազգային կարգավորող հանձնաժողովի նախագահ տիկին Ի.Միլորավան վստահություն հայտնեցին, որ էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ոլորտներում համագործակցությունը էականորեն կնպաստի երկու երկրների կարգավորող մարմինների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Report 

civil-service  

Untitled4

 

Վերջին նորություններ

Չորեքշաբթի, 26 Փետրվար 2020

20121031 160320

2020 թվականի փետրվարի 28-ին, ժամը 10:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի...


Կարդալ...

Չորեքշաբթի, 26 Փետրվար 2020

Կարդալ...

Երեքշաբթի, 25 Փետրվար 2020

Կարդալ...

Երկուշաբթի, 24 Փետրվար 2020

Կարդալ...

Ուրբաթ, 21 Փետրվար 2020

PSRC Shenk new2

2020 թվականի փետրվարի 26-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի...


Կարդալ...

Օգտակար հղումներ

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm IC banner Riga2019 FINAL 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: