16.02.23

Հիմք ընդունելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 16-ի N442-Ն որոշումը և հաշվի առնելով, որ 703-713ՄՀց և 758-768ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթի նախաորակավորված «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ սահմանված ժամկետում մրցութային փաթեթը ստանալու դիմում չի ներկայացրել, հետևաբար, սահմանված ժամկետում չէր կարող ներկայացվել նաև գնային հայտ-առաջարկ՝ մրցութային հանձնաժողովը որոշել է 703-713ՄՀց և 758-768ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթը համարել չկայացած։