09.02.23

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 16-ի N442-Ն որոշումը և հաշվի առնելով 791-801ՄՀց և 832-842ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության տրամադրման մրցութային հանձնաժողովի իրականացրած՝ մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած անձանց նախաորակավորման արդյունքները՝ «Տելեկոմ Արմենիա» և «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ները ճանաչվել են, որպես 791-801ՄՀց և 832-842ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթի նախաորակավորված ընկերություններ։