Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարում է 1780-1785ՄՀց և 1875-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթ։ Մրցույթը կազմակերպվելու է համաձայն հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 16-ի N442-Ն որոշմամբ հաստատված մրցույթի կանոնների (որոշմանը կարելի է ծանոթանալ www.psrc.am և www.arlis.am կայքերում)։ Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում` մինչև 2023 թվականի հունվարի 30-ը (քաղաք Երևան, Սարյան 22):

29.12.2022թ․