Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարում է 713-723ՄՀց և 768-778ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթ։ Մրցույթը կազմակերպվելու է համաձայն հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 16-ի N442-Ն որոշմամբ հաստատված մրցույթի կանոնների (որոշմանը կարելի է ծանոթանալ www.psrc.am և www.arlis.am կայքերում)։ Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում` մինչև 2022 թվականի դեկտեմբերի 29-ը (քաղաք Երևան, Սարյան 22):

29.11.2022