Call email facebook Sitemap

RA am

ՀայերենРусский
There are no translations available.

flags-georgia-armeniaՍույն թվականի նոյեմբերի 4-ին, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսիում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և Վրաստանի Հանրապետության էներգետիկայի և ջրամատակարարման ազգային կարգավորող հանձնաժողովը ստորագրել են համագործակցության պայմանագիր: Հաշվի առնելով կողմերի փոխադարձ շահագրգռվածությունը էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ոլորտներում համագործակցելու, տեղեկատվության փոխանակում ապահովելու հարցերում, ինչպես նաև էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ոլորտների արդյունավետ և հետևողականորեն կարգավորման ռազմավարական նշանակությունը, երկու երկրների կարգավորող մարմինները ստորագրված պայմանագրով սահմանեցին հետագա համագործակցության հիմնական ուղղությունները՝ ստեղծելով նաև համատեղ աշխատանքային խմբեր: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ պարոն Ռ.Նազարյանը և Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման ազգային կարգավորող հանձնաժողովի նախագահ տիկին Ի.Միլորավան վստահություն հայտնեցին, որ էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ոլորտներում համագործակցությունը էականորեն կնպաստի երկու երկրների կարգավորող մարմինների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Links

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm jpeg logo web3 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: