Call email facebook Sitemap

RA am

ՀայերենРусский
Announcements News Հանձնաժողովում կայացավ սեմինար լրագրողների և ՀԿ-ների համար
There are no translations available.

Սույն թվականի սեպտեմբերի 16-18-ը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կազմակերպել էր սեմինար տնտեսական ոլորտը և հանրային ծառայությունների կարգավորման դաշտը լուսաբանող լրագրողների համար:
Սեմինարին ողջույնի խոսքերով հանդես եկան ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը և ԱՄՆ ՄԶԳ շուկայի ազատականացում և էլեկտրականության առևտրի ծրագրի ղեկավար Մայքլ Բոյդը և ՀՀ վարչապետի հանրային կապերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացուցիչ Վերգինե Ասլանյանը:
Սեմինարի արդյունքում միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու էլեկտրաէներգետիկական համակարգի կառուցվածքին ու սակագների ձևավորման մեխանիզմներին, ջրային ոլորտում իրականացվող սակագնային քաղաքականությանը, հեռահաղորդակցության ոլորտի կարգավորման առանձնահատկություններին, էլեկտրաէներգետիկական համակարգի շուկայի ազատականացմանը և համակարգում սպասվող այլ բարեփոխումներին:
Հանձնաժողովի գործունեության հրապարակայնության և թափանցիկության ապահովման առումով, իրապես կարևորում ենք զանգվածային լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների դերը հանձնաժողովի գործունեության խորքային, բազմակողմանի ու հավասարակշռված լուսաբանման և սպառողների իրազեկվածության աստիճանի բարձրացման գործում:
Հաշվի առնելով, որ հանձնաժողովի կողմից նման միջոցառումների կազմակերպումը կունենա շարունակական բնույթ, ուստի պատրաստակամ ենք հետագայում կազմակերպվող սեմինարի թեմաներում ընդգրկել նաև զանգվածային լրատվամիջոցներին և ՀԿ-ներին հետաքրքրող հարցեր:

12345678

Links

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm IC banner Riga2019 FINAL 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: