Call email facebook Sitemap

RA am

ՀայերենРусский
Announcements News ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը մասնակցում է «GSMA Mobile 360 Series-Eurasia-2019» համաժողովին
There are no translations available.

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: ՀԾԿՀ նախագահը կմասնակցի Մոսկվայում անցկացվող Շարժական կապի գլոբալ համակարգի ասոցիացիայի կողմից կազմակերպված «GSMA Mobile 360 Series-Eurasia-2019» համաժողովին։
Համաժողովի ընթացքում տեղի կունենա հանդիպում-քննարկում՝ «Շարժական կապի ազդեցությունը Եվրասիայում. ռադիոհաճախականությունների բաշխման երկարաժամկետ քաղաքականություն» թեմայով: Այն հնարավորություն կտա Ռադիոկապի համաշխարհային 19-րդ համաժողովին ընդառաջ քննարկել ռադիոհաճախականությունների տիրույթների մրցույթների աճուրդների կազմակերպման, գների, ինչպես նաև 5G տեխնոլոգիայի զարգացման հնարավորությունների վերաբերյալ վերջին նորությունները։

IMG 3593IMG 3592

Links

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm IC banner Riga2019 FINAL 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: