Call email facebook Sitemap

RA am

ՀայերենРусский
Announcements Press release ԿԱՐԳԱՎՈՐՈՂԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ «ՔՈՆԹՈՒՐԳԼՈԲԱԼ ՀԻԴՐՈ ԿԱՍԿԱԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ
There are no translations available.

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի մայիսի 8-ի նիստում քննարկել է «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի 2018 թվականի ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին հարցը։
Հանձնաժողովը հավանություն է տվել որոշման նախագծին, որի արդյունքում «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի 2018 թվականի ներդրումային ծրագիրը կազմել է 1 680,2 մլն դրամ (առանց ԱԱՀ):
Ներդրումային ծրագիրը հիմնականում միտված է ՀԷԿ-երի անխափան աշխատանքի ապահովմանը և անվտանգության և հուսալիության մակարդակի բարձրացմանը։
Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել աշխատանքներ՝ ընկերության բոլոր ջրամբարների անվտանգության մակարդակի, տուրբինային սրահների տեխնիկական վիճակի գնահատման, շրջակա միջավայրի պահպանության, տեխնիկական անվտանգության ոլորտի, ինչպես նաև՝ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ուղղություններով։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Links

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm jpeg logo web3 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: