Call email facebook Sitemap

RA am

ՀայերենРусский
Announcements Press release ՎԵՐԱՆԱՅՎԵԼ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
There are no translations available.

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի մայիսի 30-ի նիստում քննարկել է նաև ՀՀ տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների վերանայման հարցը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 22․04․2015թ․ №88Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայի համաձայն նշված գործընթացը կրում է պարբերական բնույթ և իրականացվում է յուրաքանչյուր տարի՝ սակագներում հաշվի առնելու համար ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքի փոփոխությունները և սղաճը (սպառողական գների ինդեքսը)։
Հիմք ընդունելով վերոնշյալ իրողությունը՝ հանձնաժողովը սահմանել է համապատասխան սակագները։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Links

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm jpeg logo web3 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: