Call email facebook Sitemap

RA am

ՀայերենРусский
Announcements Press release ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐ-ԲԱԺԱՆՈՐԴ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՈՒՄԸ ԿԵՐԿԱՐԱՁԳՎԻ ՄԻՆՉԵՎ 2019-Ի ՀՈՒՆԻՍ
There are no translations available.

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը օգոստոսի 8-ի նիստում քննության առավ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն 2018 թվականի հուլիսի 12-ի հանձնաժողով ներկայացված №16790 գրությունը, որով ընկերությունը տեղեկացնում էր, որ լրանում է կարգավորողի՝ 2016 թվականի նոյեմբերի 30-ի №379Ն որոշմամբ սահմանված, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերի կնքման ժամկետը: Հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 6-ի N519Ն որոշմամբ այդ ժամկետն արդեն մեկ անգամ երկարաձգվել էր՝ մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը, ընկերությունը, սակայն, գրությամբ փաստում է, որ մինչ օրս բաժանորդների 24 տոկոսի հետ հնարավոր չի եղել կնքել մատակարարման պայմանագրեր. հանրապետությունից նրանց բացակայելու, պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ լիազորություններ չունենալու, պայմանագիր կնքելուց հրաժարվելու պատճառներով: Ելնելով այս իրողությունից՝ «Վեոլիա Ջուրը» կարգավորողին խնդրել էր քննարկել վերը նշված պայմանագրի կնքման ժամկետը մինչև 2019 թվականի հունիսի 1-ը երկարաձգելու հարցը:
Հանձնաժողովն ընդունեց որոշում, որով երկարաձգեց բաժանորդների հետ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման ժամկետը՝ մինչև 2019 թվականի հունիսի 1-ը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Links

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm jpeg logo web3 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: