Նախագահի տեղակալ` Միքայել Սողոմոնյան
ՄԻՔԱՅԵԼ ԷՌՆԵՍՏԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Պաշտոնը
2017թ-ի մայիսից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Ծննդյան տարեթիվը
24 նոյեմբերի 1972թ. Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան։
Կրթությունը
1995 թ. Ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրաէներգետիկայի ֆակուլտետը՝ Էլեկտրական մեքենաների ճարտարագետ որակավորմամբ։
2017 թ. Ավարտել է Երևանի Մ.Խորենացու անվան համալսարանի մագիստրատուրան՝ Միջազգային տնտեսական հարաբերություններ որակավորմամբ։
Աշխատանքային գործունեությունը
- 2017թ. մայիսից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ:
- 06.12.2011թ. - 29.05.2017թ. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար։
- 04.03.2004թ. - 06.12.2011թ. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
- 01.10.2002թ. - 04.03.2004թ. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետի տեղակալ:
- 01.03.2002թ. - 01.10.2002թ. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի իրավաբանական լիցենզիոն բաժնի պետի տեղակալ։
- 03.01.2001թ. - 01.03.2002թ. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի իրավաբանական և լիցենզիոն մոնիթորինգի վարչության իրավաբանական լիցենզիոն բաժնի գլխավոր մասնագետ:
- 01.09.2000թ. - 03.01.2001թ. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի իրավաբանական և լիցենզիոն մոնիթորինգի վարչության իրավաբանական լիցենզիոն բաժնի գլխավոր մասնագետ:
- 01.09.1999թ. - 01.09.2000թ. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի իրավաբանական և լիցենզիոն մոնիթորինգի վարչության առաջատար մասնագետ։
- 01.05.1999թ. - 01.09.1999թ. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի մեթոդաիրավաբանական վարչության առաջատար մասնագետ։
- 01.06.1996թ. - 01.05.1999թ. Հայաստանի Հանրապետության Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական
Ընտանեկան դրությունը
Ամուսնացած է, ունի 3 զավակ։
Հանձնաժողովի անդամ` Արմեն Բաղդասարյան
ԱՐՄԵՆ ՍԵՐԺԻԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Պաշտոնը
2015թ-ի դեկտեմբերից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ:
Ծննդյան տարեթիվը
21 հոկտեմբերի 1969թ. Երևան։
Կրթությունը
2001թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ իրավագիտություն մասնագիտությամբ:
1993թ. ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը՝ ինժեներ-շինարարի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեությունը
- 2015թ. դեկտեմբերից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ:
- 2014թ. - 2015թ․ «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ, Առկա ուսուցման վարչության պետ:
- 2009թ․ - 2015թ․ «Արմադել Քոնսալթինգ» ՍՊԸ, փաստաբանական գրասենյակ, գործադիր մարմնի ղեկավար՝ տնօրեն:
- 2012թ․ - 2013թ․ «Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն» ՓԲԸ, գլխավոր իրավաբան:
- 2008թ. - 2012թ․ «Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն» ՓԲԸ, իրավաբանական բաժնի պետ:
- 2006թ. - 2008թ․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ՝ Քրեադատավարական և զինծառայողների իրավունքների վերականգնման խմբի ղեկավար (գլխավոր մասնագետ):
- 1999թ. - 2006թ․ ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարան՝ դատավորի օգնական:
Ընտանեկան դրությունը
Ամուսնացած է, ունի 3 զավակ:
Հանձնաժողովի անդամ` Մուշեղ Կոշեցյան
ՄՈՒՇԵՂ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԿՈՇԵՑՅԱՆ
Պաշտոնը
2005թ-ի հունիսից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ:
Ծննդյան տարեթիվը
14 մայիսի 1960թ. ք.Երևան։
Կրթությունը
1982թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ` ինժեներ-շինարարի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեությունը
- 2005թ. հունիսից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ:
- 2003թ հուլիսից – 2005թ. հունիս ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի խորհրդական:
- 2001թ. հունվարից – 2003թ. հուլիս Երևանի քաղաքապետի աշխատակազմի ղեկավար-խորհրդական:
- 2000թ. հունիսից – 2001թ. հունվար ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալի խորհրդական
- 2000թ. մարտից – 2000թ. հունիս ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի գլխ.խորհրդական:
- 1997թ. ապրիլից – 2000թ. մարտ «Երևանի էլեկտրացանց» ՊՓԲԸ-ում բաժնի պետ:
- 1996թ.հուլիսից 1997թ.ապրիլ Երևանի քաղաքապետարանի «Շինարարության կազմակերպման» պետական ձեռնարկության տնօրենի տեղակալ:
- 1994թ. նոյեմբերից - 1996թ. հուլիս Երքաղգործկոմի «Ջրմուղ-կոյուղու» տնտեսության ձեռնարկության գլխամասային կառուցվածքների և ջրատարների ձեռնարկության տնօրեն:
- 1993թ. մայիսից - 1994թ. նոյեմբեր Երքաղգործկոմի շինարարության կազմակերպման վարչության բաժնի վարիչ:
- 1992թ. նոյեմբերից - 1993թ. մայիս «Անդրնավթգազշին» Պրոմեթևս Բ/Ը-ի խոշոր պանելային տնաշինական կոմբինատի փոխտնօրեն:
- 1991թ. հունվարից – 1992թ. նոյեմբեր «Անդրնավթգազշին» Պրոմեթևս Բ/Ը-ում Ստեփանավան, Սպիտակ արտադրական հանգույցի տնօրեն:
- 1982թ. դեկտեմբերից - 1991թ հունվար Երևանի խոշոր պանելային տնաշինական գործարանի վարպետ, ինժեներ, ավագ ինժեներ-կոնստրուկտոր, գլխ.կոնստրուկտոր, գլխ.տեխնոլոգ, արտադրության պետ։
Ընտանեկան դրությունը
Ամուսնացած է, ունի 3 զավակ:
Հանձնաժողովի անդամ` Արթուր Վարդանյան
ԱՐԹՈՒՐ ՌՈՒԲԵՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Պաշտոնը
2011թ-ի հոկտեմբերից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ:
Ծննդյան տարեթիվը
12 սեպտեմբերի 1957թ. ք.Երևան։
Պետական և այլ պարգևներ
ՀՀ վարչապետի շնորհակալագիր, ԼՂՀ կառավարության պատվոգիր:
Կրթությունը
1979թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ` ճարտարագետ - էներգետիկ որակավորմամբ։
Աշխատանքային գործունեությունը
- 2011թ. հոկտեմբերից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ:
- 2002թ փետրվարից - 2011թ. հոկտեմբեր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար (2004թ. վերանվանվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով):
- 2001թ. սեպտեմբերից - 2002թ. փետրվար ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի իրավաբանական և լիցենզիոն մոնիթորինգի վարչության պետ:
- 1999թ. սեպտեմբերից - 2001թ. սեպտեմբեր ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի իրավաբանական և լիցենզիոն մոնիթորինգի վարչության պետի տեղակալ:
- 1998թ. հոկտեմբերից - 1999թ. սեպտեմբեր ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի գլխավոր մասնագետ:
- 1993թ. մարտից - 1998թ. սեպտեմբեր «Վառ» ԱԿ-ի նախագահ:
- 1991թ. հուլիսից - 1993թ. մարտ ԽՍՀՄ Էլեկտրատեխնիկական արդյունաբերության շինվերանորոգման տրեստի պետական ձեռնարկության տնօրեն:
- 1991թ. ապրիլից - 1991թ. հունիս Չարենցավանի քարհանք վարչության գլխավոր էներգետիկ:
- 1986թ. հունիսից - 1991թ. ապրիլ Կոմկուսի Երևան քաղաքի 26 կոմիսարների շրջկոմի բաժնի վարիչի տեղակալ:
- 1982թ. օգոստոսից - 1986թ. մայիս Կոմերիտմիության Երևան քաղաքի 26 կոմիսարների շրջկոմի 2-րդ քարտուղար:
- 1979թ. հունվարից - 1982թ. օգոստոս «Էլեկտրանախագիծ» պետական նախագծային ինստիտուտ» ավագ ճարտարագետ:
Ընտանեկան դրությունը
Ամուսնացած է, ունի 3 զավակ:
end faq