Call email facebook Sitemap

RA am

ՀայերենEnglish
Հայտարարություններ Նորություններ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից 2019 թվականի համար ներկայացված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման գործընթացի վերաբերյալ
There are no translations available.

20121031 160320

Նախապատմությունը և հայտի ներկայացման իրավական հիմքերը

ՀՀ կառավարության 2014թ. օգոստոսի 14-ի №888-Ն որոշմամբ սահմանվել է, որ «Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր ակունք» ՓԲԸ-ների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի (այսուհետ՝ Գույք) օգտագործումն ու պահպանումը 2017թ. հունվարի 1-ից իրականացվելու է մեկ կառավարչի կողմից՝ Գույքի օգտագործման իրավունքը 15 տարի ժամկետով վարձակալությամբ փոխանցելու միջոցով: Այնուհետև, վարձակալի ընտրության գործընթացը կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարության որոշումներով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, սահմանվել է, որ Գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցելու գործընթացի շրջանակում վարձակալ կազմակերպության ընտրությունը կազմակերպվելու է մրցակցային երկխոսության ընթացակարգով՝ համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի։ Միևնույն ժամանակ, միջգերատեսչական հանձնաժողովի և վարձակալության գործընթացի աշխատանքներին աջակցելու նպատակով ներգրավվել է միջազգային խորհրդատվական ընկերություն:
Արդյունքում, ՀՀ կառավարության կողմից իրականացվել է Գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցելու (վարձակալի ընտրության) միջազգային մրցույթ, որում հաղթելու հիմնական պայմաններից է եղել ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների համար հայտատուների կողմից առաջարկվող սակագների մեծությունները։
ՀՀ կառավարության 2016թ. հոկտեմբերի 27-ի №43-24 արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել Գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցելու գործընթացի շրջանակում անցկացված գնման ընթացակարգի արդյունքներին՝ հաղթող ճանաչելով «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերությանը, ինչպես նաև վարձակալության պայմանագրի նախագծին: «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության, նրա կողմից հիմնադրված «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և ՀՀ կառավարության (ի դեմս ջրային տնտեսության պետական կոմիտեի) միջև 2016թ. նոյեմբերի 21-ին կնքվել է 15-ամյա վարձակալության պայմանագիրը, որը մեկնարկել է 2017թ. հունվարի 1-ից:
Վերը նշված գործընթացի արդյունքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թ. դեկտեմբերի 9-ի №397Ա որոշմամբ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին տրամադրվել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա, որի պայմանների №3 հավելվածում էլ ամրագրվել են մրցույթի արդյունքում ձևավորված «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 15 տարվա բազիսային սակագները և դրանց ճշգրտման մեխանիզմները:

Հայտի ներկայացման ժամկետները

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի լիցենզիայի պայմանների համաձայն՝ ընկերությունը ընթացիկ տարվա գործող սակագների գործողության մեկ տարին լրանալու օրվանից՝ ոչ ուշ, քան 101 և ոչ շուտ, քան 116 աշխատանքային օր առաջ սահմանված կարգով հանձնաժողով է ներկայացնում առաջիկա հաշվարկային տարվա համար խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման հայտը: Համաձայն նշվածի՝ վարձակալության 3-րդ տարվա (2019 թվական) սակագնի հայտի ներկայացման ժամկետն է 2018թ. հուլիսի 19-ից մինչև օգոստոսի 9-ն ընկած ժամանակահատվածը։
Ընկերության կողմից սակագների վերանայման հայտը ներկայացվել է 2018 թվականի օգոստոսի 8-ին։

Սակագների վերանայման ընթացակարգը

Համաձայն ջրային ոլորտում սակագների սահմանման և վերանայման կարգի՝ հանձնաժողովը ստուգում է հայտի ամբողջականությունը և արդյունքների մասին գրավոր տեղեկացնում ընկերությանը` հայտը հանձնաժողովում մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ամբողջականության ստուգման դրական արդյունքի դեպքում հանձնաժողովը հայտն ընդունում է ուսումնասիրության:
Հայտի ամբողջականության ստուգման դրական արդյունքների մասին ընկերությանը տեղեկացնելու օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտը տեղադրվում է հանձնաժողովի ինտերնետային կայքում` հնարավորություն ընձեռելով սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններին և շահագրգիռ այլ կողմերին ծանոթանալու հայտին, ներկայացնելու իրենց առաջարկները և ստանալու պարզաբանումներ.
Բացի այդ, մինչև սակագների սահմանման (վերանայման) մասին որոշման նախագիծը հանձնաժողովի նիստին ներկայացնելու օրը՝
ա. սակագների վերաբերյալ հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկները՝ հայտով ներկայացված հաշվարկների հետ համեմատականով, տեղադրվում են հանձնաժողովի ինտերնետային կայքում՝ հնարավորություն ընձեռելով սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններին, վարձակալության պայմանագրի կողմերին և շահագրգիռ այլ կողմերին ծանոթանալու, ներկայացնելու իրենց առաջարկությունները և ստանալու պարզաբանումներ,
բ. սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների, ընկերության ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանձնաժողովում կազմակերպվում է քննարկում:
Հայտն ուսումնասիրության ընդունելու դեպքում հանձնաժողովը սակագները սահմանում (վերանայում) և համապատասխան որոշում է կայացնում հայտը հանձնաժողով ներկայացնելու օրվանից հետո 80 աշխատանքային օրվա ընթացքում:
Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց առնվազն 30 օր հետո։

 

follow

Report9-6

 

 

Վերջին նորություններ

Пятница, 19 Октября 2018
There are no translations available.

20121031 160320

2018 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծա...


Подробнее...

Четверг, 18 Октября 2018
There are no translations available.

PSRC Shenk new2

2018 թվականի հոկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին, ՀՀ հանրային ծա...


Подробнее...

Среда, 17 Октября 2018
There are no translations available.


Подробнее...

Среда, 17 Октября 2018
There are no translations available.


Подробнее...

Вторник, 16 Октября 2018
There are no translations available.


Подробнее...

Օգտակար հղումներ

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm jpeg logo web3 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: