

2018 թվականի ապրիլի 4-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
ՕՐԱԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
ՀՀ ք. Երևան, Սարյան 22
4 ապրիլի, 2018թ | ժամը՝ 11:00 - ին |
1. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած բանկային երաշխիքին համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Հ. Ղոսալմյան
2. «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին
Զեկուցող` Ս. Աղինյան
3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի մարտի 10-ի №101Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Գ. Գևորգյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |