Call email facebook Sitemap

RA am

ՀայերենEnglish
There are no translations available.

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննության առնելով բնակիչների կողմից խմելու ջրի ապօրինի սպառում և ջրահեռացման համակարգերի ապօրինի օգտագործում հայտնաբերելու դեպքում ծառայություններն անմիջապես դադարեցնելու դեմ բողոքները, 2018 թվականի հուլիսի 4-ի նիստում քննարկել է 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ սահմանված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոններում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ հանձնաժողովի որոշման նախագիծը, որով առաջարկվել է վերոնշյալ դեպքերում անմիջապես չդադարեցնել ծառայությունների մատուցումը և բնակիչներին, սահմանված կարգով, բաժանորդ դառնալու հնարավորություն ընձեռել։ Նախագծով առաջարկվել է նաև 2019 թվականի հունվարի 1-ից բաժանորդին մատուցած ծառայությունների դիմաց տրվող վճարման փաստաթղթում ներառել առավել մանրամասն տեղեկատվություն:
Քննարկելով վերը նշված հարցերը՝ հանձնաժողովը ընդունել է որոշում, որով սահմանվել են, բնակչի կողմից ապօրինի միացման դեպքում, պայմանագիր կնքելու միջոցով ժամանակավոր բաժանորդ դառնալու ընթացակարգն ու ժամկետները: Որպես ժամանակավոր պայմանագրի գործողության ժամկետ ամրագրվել է 90 աշխատանքային օր, իսկ եթե նոր համակարգի ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգերից մեկի երկարությունն առանձին վերցրած գերազանցում է 500 մետրը և (կամ) անհրաժեշտ է կառուցել պոմպակայան, ապա 150 աշխատանքային օր։ Ընդ որում, առևտրային հաշվառքի սարքի տեղակայման անհնարինության, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի վնասման, օգտագործվող խմելու ջրի որակի շեղման և այլ հնարավոր ռիսկերի առկայության դեպքում՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իրավունք ունի համապատասխան գրավոր հիմնավորմամբ մերժել ժամանակավոր պայմանագրի կնքումը:
Նույն որոշման այլ կետով բաժանորդին մատուցած ծառայությունների դիմաց տրվող վճարման փաստաթղթի մասով սահմանվել է հաշվարկային ամսում մատուցված ծառայությունների սակագների, քանակների և դրանց դիմաց վճարման ենթակա գումարների, իսկ սուբսիդիայի առկայության դեպքում՝ նաև յուրաքանչյուր հաշվարկային ամսվա համար հաշվարկված սուբսիդիաների գումարների վերաբերյալ առավել մանրամասն՝ ըստ մատուցված ծառայությունների տեսակների ընկերության կողմից տարանջատված տեղեկատվություն ներառելու պահանջ:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

follow

Report9-6

 

 

Վերջին նորություններ

Четверг, 20 Сентября 2018
There are no translations available.


Подробнее...

Четверг, 20 Сентября 2018
There are no translations available.

20121031 160320

2018 թվականի սեպտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծա...


Подробнее...

Четверг, 20 Сентября 2018
There are no translations available.

PSRC Shenk new2

2018 թվականի սեպտեմբերի 26-ին, ժամը 10:00-ին, ՀՀ հանրային ծա...


Подробнее...

Среда, 19 Сентября 2018
There are no translations available.


Подробнее...

Понедельник, 17 Сентября 2018
There are no translations available.


Подробнее...

Օգտակար հղումներ

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm jpeg logo web3 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: