Call email facebook Sitemap

RA am

ՀայերենEnglish
There are no translations available.

Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող «Գործարարությամբ զբաղվելը» («DOING BUSINESS») - 2019 զեկույցի համաձայն, «Էլեկտրականության միացում» ցուցիչի մասով, Հայաստանի Հանրապետության դիրքը բարելավվել է 49 կետով՝ 66-ից բարձրանալով 17-րդ հորիզոնական:
Համաշխարհային բանկի կողմից յուրաքանչյուր տարի հրապարակվող «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի նպատակն է աշխարհի 190 երկրներում գործարար միջավայրի վրա ուղղակի ազդեցություն ունեցող կարգավորումների գնահատումը:
Զեկույցի՝ «էլեկտրականության միացում» ցուցիչը այդ երկրների կարգավորումների գնահատման 10 ոլորտներից մեկն է և բնութագրվում է սպառման նոր համակարգերն էլեկտրական ցանցին միացնելու նպատակով իրականացվող գործընթացների քանակով, դրանց տևողությամբ, միացման վճարի մեծությամբ, ինչպես նաև՝ մատակարարման հուսալիության և սակագների թափանցիկության ցուցանիշներով:
Էլեկտրական ցանցին միացման գործընթացի բարելավման աշխատանքները մշտապես գտնվում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Նշված գործընթացի բարելավման ուղղությամբ հանձնաժողովը, համագործակցելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ, 2011 թվականից սկսած մի շարք փոփոխություններ է իրականացրել էլեկտրական ցանցին նոր սպառողների միացմանն առնչվող իրավական ակտերում, որոնք էլ հիմք են հանդիսացել «Էլեկտրականության միացում» ցուցիչի մասով զեկույցում Հայաստանի Հանրապետության դիրքի բարելավման համար:
Մասնավորապես, հանձնաժողովը ընդունել է որոշումներ, որոնք հնարավորություն են տվել պարբերաբար նվազեցնելու էլեկտրական ցանցին նոր սպառողների սպառման համակարգերի միացման և մատակարարման պայմանագրեր կնքելու առավելագույն ժամկետները, պարզեցնելու միացման գործընթացը։ Ներդրվել է դիմումների ներկայացման և պայմանագրերի կնքման էլեկտրոնային համակարգ:
Հարկ է նշել, որ էլեկտրական ցանցին միացման գործընթացը, Զեկույցի շրջանակում ներառվելու պահի դրությամբ (2011թ.) Հայաստանը դիտարկվող երկրների ցանկում զբաղեցնում էր 150-րդ հորիզոնականը, իսկ այժմ՝ 17-րդ։ Էլեկտրական ցանցին միացման համար իրականացվում էր 6 գործընթաց, ներկայիս 3-ի փոխարեն, ցանցին միացման տևողությունը 242 օր էր, ներկայումս՝ 72 օր, և միացման վճարի մեծությունը՝ 257,8 տոկոս՝ մեկ շնչի բաժին ընկնող եկամտից, ներկայումս՝ 70,3 տոկոս՝ մեկ շնչի բաժին ընկնող եկամտից։

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

follow

Report9-6

 

 

Վերջին նորություններ

Вторник, 22 Января 2019
There are no translations available.

20121031 160320

2019 թվականի հունվարի 25-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառա...


Подробнее...

Пятница, 18 Января 2019
There are no translations available.

PSRC Shenk new2

2019 թվականի հունվարի 23-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառա...


Подробнее...

Понедельник, 14 Января 2019
There are no translations available.


Подробнее...

Пятница, 11 Января 2019
There are no translations available.

20121031 160320

2019 թվականի հունվարի 16-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառա...


Подробнее...

Среда, 09 Января 2019
There are no translations available.


Подробнее...

Օգտակար հղումներ

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm jpeg logo web3 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: