Call email facebook Sitemap

RA am

ՀայերենEnglish
There are no translations available.

Հավելված
Հաստատված է Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
2005 թվականի մայիսի 25-ի N59Լ որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի նախապատրաստման  և անցկացման

 

1. Ընդհանուր դրույթներ

1.1 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (այսուհետ` հանձնաժողով) իր  իրավասությունների շրջանակում ընդունում է որոշումներ` բաց քվեարկությամբ:


1.2 Հանձնաժողովն իր որոշումներն ընդունում է նիստերի  միջոցով:

1.3 Նիստերը գումարվում  են  ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ՝ հանձնաժողովի անդամի կամ հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ՝ հանձնաժողովի նախագահին համապատասխան զեկուցագիր ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում:

1.4 Նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ քննարկվում են պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող կամ հանձնաժողովի ներքին կանոնակարգային հարցեր:

1.5 Դռնփակ նիստ գումարելու մասին հանձնաժողովն ընդունում է որոշում և հաստատում մասնակիցների կազմը:

 

2. Նիստերի  նախապատրաստման կարգը

2.1 Նիստերի նախապատրաստման և անցկացման կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է հանձնաժողովի որոշմամբ հաստատված այդ պարտականությունների կատարման համար պատասխանատու ստորաբաժանումը (այսուհետ՝ պատասխանատու ստորաբաժանում)։

2.2 Նիստի քննարկմանը ներկայացվող որոշման նախագիծը հանձնաժողովի ստորաբաժանումը նախապատրաստում է տրված հանձնարարականի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ:

2.3 Որոշման նախագիծը նշագրում են տվյալ որոշման նախագծի հետ առնչվող ստորաբաժանումների ղեկավարները և սկզբունքային դիտողություններ կամ առաջարկություններ  ունենալու դեպքում դրանք կցում են նախագծին և ներկայացնում այն նախապատրաստող ստորաբաժանման  ղեկավարին։

2.4 Որոշման նախագծի վերաբերյալ սկզբունքային դիտողություններ կամ առաջարկություններ ներկայացրած ստորաբաժանման ղեկավարը, անհրաժեշտության դեպքում, կարող է աշխատակազմի ղեկավարին համապատասխան զեկուցագիր ներկայացնել` առաջարկելով նիստից առաջ կազմակերպել որոշման նախագծի նախնական քննարկում։

2.5  Աշխատակազմի ղեկավարը, ելնելով նիստի քննարկմանը ներկայացվող հարցի կարևորությունից կամ ստորաբաժանումների եզրակացություններից, կարող է համապատասխան զեկուցագրով առաջարկություն ներկայացնել հանձնաժողովի նախագահին՝ նիստից առաջ հանձնաժողովի անդամների մասնակցությամբ կազմակերպելու նախնական քննարկում:

2.6 Եթե նախնական քննարկումից հետո որոշման նախագծի վերաբերյալ սկզբունքային դիտողություններ կամ առաջարկություններ ներկայացրած ստորաբաժանման ղեկավարը պնդում է իր կարծիքը, ապա այդ դիտողությունները կամ առաջարկությունները քննարկվում են նիստում։

2.7 Նշագրված որոշման նախագիծը աշխատակազմի ղեկավարին հանձնելուց առաջ ներկայացվում է խմբագրման և իրավական փորձաքննության:

2.8 Որոշման նախագիծը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը որոշման նախագիծը՝ կից փաստաթղթերով, և նիստին հրավիրվածների ցանկը ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին, ով մեկ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան զեկուցագրով դրանք ներկայացնում է հանձնաժողովի նախագահին:

2.9 Հանձնաժողովի նախագահը մակագրում է սույն կարգի 2.8 կետում նշված զեկուցագիրը` նշանակելով նիստի  հրավիրման օրն ու ժամը, ընդ որում`
1) նորմատիվ բնույթի որոշման նախագծի ներկայացման դեպքում` զեկուցագրի    ներկայացումից առնվազն վեց աշխատանքային օր հետո,
2) անհատական կամ լոկալ բնույթի որոշման նախագծի ներկայացման դեպքում` զեկուցագրի ներկայացումից առնվազն չորս աշխատանքային օր հետո:
 
2.10 Աշխատակազմի ղեկավարը հանձնաժողովի նախագահի մակագրած նախագիծը` կից փաստաթղթերով, և նիստին հրավիրվածների ցանկը հանձնում է պատասխանատու ստորաբաժանման ղեկավարին։
 
2.11 Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը կազմում է նիստի օրակարգի նախագիծը և ներկայացնում աշխատակազմի ղեկավարին`
1) ներկայացված նորմատիվ բնույթի որոշման նախագծի դեպքում` նիստից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ,
2) ներկայացված անհատական կամ լոկալ բնույթի որոշման նախագծի դեպքում` նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ:
 
2.12 Աշխատակազմի ղեկավարը ներկայացված նիստի օրակարգի նախագիծը տվյալ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հանձնաժողովի նախագահի ստորագրմանը։
 
2.13 Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը նիստի օրակարգի և որոշումների նախագծերի կրկնօրինակները տրամադրում է հանձնաժողովի անդամներին, աշխատակազմի ղեկավարին, խորհրդականներին, ստորաբաժանումների ղեկավարներին, պատշաճ  կարգով տեղեկացնում է շահագրգիռ անձանց, իսկ սույն կետում նշված փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները պարտադիր կարգով (բացառությամբ լոկալ բնույթի որոշման նախագծի) զետեղում է հանձնաժողովի ինտերնետային կայքում`
1) նորմատիվ բնույթի որոշման նախագծերը` նիստից առնվազն չորս աշխատանքային օր առաջ,
2) անհատական բնույթի որոշման նախագծերը` նիստից առնվազն երկու աշխատանքային օր առաջ:
 
2.14 Սույն կարգի իմաստով շահագրգիռ անձը համարվում է պատշաճ կարգով տեղեկացված, եթե տեղեկացումն իրականացվել է կամ հեռախոսագրով, կամ պաշտոնական գրությամբ, կամ էլեկտրոնային փոստով, կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ:
 
2.15 Սույն կարգի 2.9, 2.11 և 2.13 կետերով սահմանված ժամկետները չեն տարածվում հանձնաժողովի նիստում լրացուցիչ կարգով քննարկվող լոկալ, իսկ առանձնահատուկ դեպքերում նաև անհատական բնույթի որոշումների նախագծերի  վրա:

 

3. Նիստերի անցկացման կարգը

3.1 Նիստն  իրավազոր է, եթե դրան մասնակցում է  հանձնաժողովի  առնվազն  երեք  անդամ, ներառյալ՝  նախագահը  կամ նախագահի տեղակալը, իսկ նրանց բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի այն անդամը, ով ավելի երկար է աշխատում այդ պաշտոնում։


3.2 Նիստը  նախագահում  է հանձնաժողովի  նախագահը, նրա բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի  նախագահի  տեղակալը, իսկ նրանց բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները  կատարելու անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի այն անդամը, ով ավելի երկար է աշխատում այդ պաշտոնում։
 
3.3 Նիստը սկսվում է օրակարգի հաստատումով: Նիստը նախագահողն ընթերցում է օրակարգի հարցերը և առարկությունների բացակայության դեպքում հաձնաժողովը քվեարկությամբ հաստատում է այն: Օրակարգի վերաբերյալ առաջարկությունը կամ դիտողությունը դրվում է քվեարկության:

3.4 Նիստում հարցերի քննարկումն սկսվում է հիմնական զեկուցողի կողմից որոշման նախագծի ներկայացմամբ: Նիստի մասնակիցների կողմից նրան հարցեր տրվում են նիստը նախագահողի թույլտվությամբ:

3.5 Նիստի մասնակիցները ելույթի իրավունք են ստանում նիստը նախագահողի   թույլտվությամբ։ Նիստի քննարկմանը ներկայացված որոշման նախագծի վերաբերյալ սկզբունքային դիտողություններ կամ առաջարկություններ ներկայացրած ստորաբաժանման ղեկավարին տրվում է ելույթի իրավունք։

3.6 Ելույթների ավարտից հետո նիստը նախագահողն ամփոփում է որոշման նախագծի քննարկման արդյունքները և նախագիծը դնում քվեարկության:

3.7 Հանձնաժողովի անդամի կամ կարգավորվող անձի առաջարկությամբ, համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում, հանձնաժողովը կարող է որոշում ընդունել նիստը հետաձգելու մասին` հայտարարելով նիստի վերսկսման օրը և ժամը:

3.8 Նիստում որոշումն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկում հանձնաժողովի առնվազն երեք անդամ։

3.9 Ելույթից անմիջապես հետո հիմնական զեկուցողն իր ստորագրությամբ զեկույցը հանձնում է նիստն արձանագրողին:

3.10 Նիստն արձանագրվում է հանձնաժողովի որոշմամբ հաստատված` այդ պարտականությունները կատարող համապատասխան ստորաբաժանման կողմից:

3.11 Նիստից հետո, մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հանձնաժողովի ընդունած որոշումը նախապատրաստած ստորաբաժանման ղեկավարն այն հանձնում է խմբագրման:

3.12 Նիստից հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, որոշման նախագիծը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը ընդունված որոշումը երկու օրինակից ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին. մեկը` իր, հանձնաժողովի որոշմամբ հաստատված հանձնաժողովի գործունեության իրավաբանական սպասարկման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի, խմբագրի և հանձնաժողովի նիստին մասնակցած հանձնաժողովի անդամների նշագրումներով, իսկ մյուսը` հանձնաժողովի նիստը նախագահողի ստորագրմանը ներկայացնելու համար: Աշխատակազմի ղեկավարը մինչև տվյալ աշխատանքային օրվա ավարտը որոշումը ներկայացնում է հանձնաժողովի նիստը նախագահողի ստորագրմանը:
Նիստերի արձանագրությունների համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը  նիստի արձանագրությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում սույն կետում նշված անձանց նշագրումներով ներկայացնում է հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարին, որը մինչև տվյալ աշխատանքային օրվա ավարտը ներկայացնում է հանձնաժողովի նիստը  նախագահողի ստորագրմանը:

3.13 Որոշումն ստորագրվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն նախապատրաստող ստորաբաժանումը որոշման էլեկտրոնային տարբերակը ներկայացնում է  հանձնաժողովի որոշումների էլեկտրոնային տարբերակները պահպանող ստորաբաժանում:

3.14  Հանձնաժողովի որոշումների և արձանագրությունների բնօրինակները պահվում են աշխատակազմի ղեկավարի մոտ՝ հատուկ թղթապանակում: Հաստատված օրակարգը և որոշման հիմքերը (զեկուցագրեր, եզրակացություններ և այլն) հատուկ թղթապանակով պահվում են որոշումը նախապատրաստող ստորաբաժանումում:

3.15 Որոշման նախագիծը նախապատրաստող ստորաբաժանումը անհատական բնույթի որոշման  պատճենը` 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ նորմատիվ բնույթի որոշման պատճենը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում պետական գրանցում ստանալուց հետո ուղարկում է շահագրգիռ անձին, եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ հանձնաժողովի ընդունած իրավական ակտերով այլ ժամկետ նախատեսված չէ:

4. Արտահերթ նիստեր

4.1 Արտահերթ նիստ կարող է  հրավիրվել հանձնաժողովի անդամի առաջարկությամբ:

4.2  Արտահերթ նիստը հրավիրում է հանձնաժողովի նախագահը: Արտահերթ նիստի անցկացման օրակարգը և ընթացակարգը սահմանում է հանձնաժողովի նախագահը:

follow

Report9

 

 

Վերջին նորություններ

Четверг, 19 Октября 2017
There are no translations available.


Подробнее...

Вторник, 17 Октября 2017
There are no translations available.


Подробнее...

Пятница, 13 Октября 2017
There are no translations available.


Подробнее...

Пятница, 13 Октября 2017
There are no translations available.

PSRC Shenk new2

2017 թվականի հոկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծա...


Подробнее...

Среда, 11 Октября 2017
There are no translations available.


Подробнее...

Օգտակար հղումներ

gov  3-1 6232   gazprom-armenia logo-arm conference banner rus 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: