Call email facebook Sitemap

RA am

ՀայերենEnglish
There are no translations available.

ՀՀ Ջրային օրենսգիրք

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարգելի սպառող, տեղեկացվա՞ծ եք արդյոք՝

1. ջրամատակարար ընկերությունների Ձեր առջև ունեցած պարտավորությունների և ջրային ոլորտում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթների մասին

2. խմելու ջրի մատակարարման ոլորտում իրականացվող սակագնային քաղաքականության մասին

3. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի 20.02.2014թ. № 056-ՀՆ հրամանով նախատեսված՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման ոլորտում հրապարակված տեղեկատվության թարմացման մասին

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ինտերնետային կայքում հրապարակված՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման վերաբերյալ տեղեկատվությունը թարմացվում է՝
1) Տարեկան կտրվածով՝ մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 31-ը՝
ա. խմելու ջուր մատակարարող ընկերությունների կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները (խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 3-րդ բաժին),
բ. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հասցեագրված սպառողների դիմում-բողոքները և հարցադրումները,
գ. ջրամատակարարման խնդիրների վերաբերյալ սպառողների կողմից հաճախակի տրվող հարցերը:
2) Ըստ անհրաժեշտության՝ համապատասխան իրավական ակտերում կատարված փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝
ա. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթները ջրային ոլորտում,
բ. խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող ջրամատակարարի հիմնական պարտավորությունները,
գ. սպառողների հարցադրումների և բողոքների գրանցման և քննարկման ընթացակարգը,
դ. Հայաստանի Հանրապետությունում խմելու ջրի մատակարարման ոլորտում իրականացվող սակագնային քաղաքականությունը (ՀՀ ջրային օրենսգիրք, ՀՀ ՀԾԿՀ 02.11.2016թ. N296Ն, 09.12.2016թ. N397Ա, 05.04.2005թ. N33Ն որոշումներ):
3) Սակագների վերանայման դեպքում՝ ջրային ոլորտի ընկերությունների սակագները և հիմնական ցուցանիշները:
4) Եռամսյակային կտրվածքով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարեկան աշխատանքային ծրագրի՝
ա. ջրային համակարգի ընկերությունների գործունեության տեխնիկատնտեսական ցուցանիշները,
բ. սպառողների սպասարկման որակի ցուցանիշների վերաբերյալ խմելու ջուր մատակարարող ընկերությունների կողմից ներկայացվող տեղեկատվությունը ,
գ. սպառողների դիմում-բողոքների վերաբերյալ խմելու ջուր մատակարարող ընկերությունների կողմից ներկայացվող տեղեկատվությունը

follow

Report9-6

 

 

Վերջին նորություններ

Пятница, 16 Февраля 2018
There are no translations available.

20121031 160320

2018 թվականի փետրվարի 21-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառա...


Подробнее...

Пятница, 09 Февраля 2018
There are no translations available.

PSRC Shenk new2

2018 թվականի փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառա...


Подробнее...

Вторник, 06 Февраля 2018
There are no translations available.


Подробнее...

Пятница, 02 Февраля 2018
There are no translations available.

20121031 160320

2018 թվականի փետրվարի 7-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայ...


Подробнее...

Вторник, 30 Января 2018
There are no translations available.


Подробнее...

Օգտակար հղումներ

gov  3-1 6232   gazprom-armenia logo-arm conference banner rus 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: