Միացումներ

1. Ի՜՛նչ փաս տա թղթեր են անհրաժեշտ մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման համար և ու՞մ է ներկայացվում:

Դիմող անձը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի բաժանորդների սպասարկման գրասենյակ է ներկայացնում դիմում, որին կցվում են հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը. Ֆիզիկական անձանց համար'

·         անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ լիազորված անձի դեպքում' անձը հաստատող փաստաթղթի պատճենը և լիազորագիրը,

·         տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթի պատճենը կամ համայնքի, իսկ Երևան քաղաքում' նաև վարչական շրջանի ղեկավարի կողմից տրված' տվյալ տարածքում (շենքում, շինությունում) բնակության փաստը հավաստող փաստաթուղթ,

·         կառուցվող (կառուցված) օբյեկտի տեղադիրքը ցույց տվող սխեմատիկ հատակագծի կամ հաստատված գլխավոր հատակագծի պատճենը,

·         դիմումը քննության առնելու և ղրան համապատասխան ընթացք տալու համար 2000 դրամի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը.

Իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ' իրավաբանական անձ) համար'

·         ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ լիազորված անձի դեպքում' անձը հաստատող փաստաթղթի պատճենը և լիազորագիրը.

·         հարկ վճարողի հաշվառման համարը.

·         տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող փաստաթղթի պատճենները.

·         կառուցվող (կառուցված) օբյեկտի տեղադիրքը ցույց տվող սխեմատիկ հատակագծի կամ հաստատված գլխավոր հատակագծի պատճենը.

·         միացվող (միացված) օբյեկտի տեխնիկական բնութագիրը.

·         դիմումը քննության առնելու և ղրան համապատասխան ընթացք տալու համար 2000 դրամի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը.

·         արտադրական գործունեության դեպքում' Խմելու ջրի պահանջվող քանակի հաշվարկը.

·         արտադրական գործունեության դեպքում' հեռացվելիք ջրի (մաքրվելիք կեղտաջրերի) քանակը և բաղադրությունը: 

2. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման համար, երբ ծառայությունների մատուցման համար նախագծանախահաշվային, շինմոնտաժային, առևտրային հաշվառքի սարքի տեղակայման և այլ աշխատանքների հետ կապված հավելյալ ծախս չի պահանջվում:

Այն դեպքում, երբ բաժանորդ դառնալու համար նոր միացման գործընթացի, այդ թվում' նոր համակարգի կառուցման անհրաժեշտությունը բացակայում է, ապա մատակարարին է ներկայացվում ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու դիմում, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը և փաստաթղթերը. Ֆիզիկական անձի դեպքում'

·         անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ լիազորված անձի դեպքում' անձը հաստատող փաստաթղթի պատճենը և լիազորագիրը,

·         տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հաստատող փաստաթղթի պատճենը կամ համայնքի, իսկ Երևան քաղաքում' համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարի կողմից տրված' տփալ տարածքում (շենքում, շինությունում) բնակության փաստը հավաստող փաստաթուղթ,

Իրավաբանական անձի դեպքում'

·         ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ լիազորված անձի դեպքում' անձը հաստատող փաստաթղթի պատճենը և լիազորագիրը.

·         տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող փաստաթղթի պատճենը.

·         հարկ վճարողի հաշվառման համարը: 

3. Ո՞վ է կառուցում նոր համակարգը և ի՞նչ ընթացակարգով է իրականացվում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի կառուցումը:

Նոր համակարգը, դիմող անձի հայեցողությամբ, կառուցում է մատակարարը կամ դիմող անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ մատակարարի, կամ այլ հեռանկարային զարգացման ծրագրի միջոցով նոր համակարգը կառուցվում է մատակարարի տրամադրած մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման սխեմայի հիման վրա' տփալ ծրագրի իրականացման ժամկետում, և նոր համակարգի այդ մասի համար դիմող անձից միացման վճար չի գանձվում: Նոր համակարգը, բացառությամբ առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման և տեղակայման, կառուցվում է դիմող անձի հաշվին: Նոր համակարգի կառուցումը և Հայաստանի Հանրապետությանը դրա սեփականության իրավունքի անհատույց հանձնումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 

4.   Ո՞ր փաստաթղթի հիման վրա է կառուցվում նոր համակարգը և ինչպե՞ս է հաշվարկվում միացման վճարը, եթե համակարգի կառուցումը իրականացվում է մատակարարի կողմից:

Մատակարարի կողմից նոր համակարգը կառուցվում է միացման պայմանագրի հիման վրա: Մատակարարը դիմող անձից նոր միացման համար գանձում է միացման վճար: Միացման վճարի մեծությունը հավասար է մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման աշխատանքների իրականացման նպատակով մատակարարի կողմից դիմող անձի հետ համաձայնեցված աշխատանքների խոշորացված նախահաշվի գնին և ճշգրտվում է աշխատանքների փաստացի ավարտից հետո' միացման պայմանագրով սահմանված կարգով:

 

5.   Ի՞նչ ժամկետում են տրամադրվում մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման փաստաթղթերը:

Դիմումն ստանալու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարը դիմող անձին է ներկայացնում'

·         տեխնիկական պայմաններ' դիմող անձի կողմից նոր համակարգի կառուցման դեպքում.

·         միակողմանի կնքված միացման պայմանագիր' մատակարարի կողմից նոր համակարգի կառուցման դեպքում:

·         մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման սխեմա' պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ մատակարարի, կամ այլ հեռանկարային զարգացման ծրագրերի միջոցով նոր համակարգի կառուցման դեպքում:

 

6. Մատակարարի կողմից նոր համակարգի կւսռուցմւսն դեպքում ի՞նչ ժւսմկետում պետք է կնքվի ծառայությանների մատուցման պայմանագիրը:

Միացման պայմանագիրը կնքելու օրվանից մինչև մատակարարի կողմից դիմող անձին ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամանակահատվածը չի կարող գերազանցել 60 աշխատանքային օրը, բացառությամբ հետևյալ դեպքերի.

·         եթե նոր համակարգի ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգերից մեկի երկարությունը առանձին վերցված գերազանցում է 500 մետրը և (կամ) անհրաժեշտ է կառուցել պոմպակայան: Այդ դեպքում' միացման պայմանագիրը կնքելու օրվանից մինչև մատակարարի կողմից դիմող անձին պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամանակահատվածը չի կարող գերազանցել 120 աշխատանքային օրը:

·         եթե մատակարարի և դիմող անձի փոխհամաձայնությամբ միացման պայմանագրում սահմանվել է մատակարարի կողմից դիմող անձին պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու այլ ժամանակահատված:

Ի՞նչ ժամկետներում է մատակարարը սկսում բաժանորդի ծառայությունների մատուցումը, եթե առկա է կնքված պայմանագիր:

Մատակարարը ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելու օրվանից' 5, իսկ Երևան քաղաքում 2 աշխատանքային օրվա ընթացքում սկսում է բաժանորդի ծառայությունների մատուցումը: