Սերգեյ Աղինյանը պարգևատրվել է «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ավանդի համար» մեդալով
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդի որոշմամբ ԵԱՏՄ զարգացման գործում նշանակալի ներդրում ունենալու համար՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը պարգևատրվել է «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ավանդի համար» մեդալով:
Սերգեյ Աղինյանին մեդալը հանձնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:


