Լրահոս

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ սույն թվական ապրիլի 30-ին կայանալիք նիստը ժամը 11:00-ի փոխարեն տեղի կունենա ժամը 14:30-ին:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024թ. գործունեության հաշվետվություն

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ սույն թվական ապրիլի 23-ին կայանալիք նիստը ժամը 11:00-ի փոխարեն տեղի կունենա ժամը 14:00-ին:

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի հրավերով, հանձնաժողովի անդամների և խորհրդականների հետ այցելել է ընկերության միմյանց հաջորդող հիդրոէներգետիկական կառույցների համալիր՝ Շամբի և Տաթևի հիդրոէլեկտրակայաններ։ Այցի ընթացքում պատվիրակությունը շրջայց է կատարել կայանների տարածքներում, տեղում ծանոթացել կառույցների տեխնիկական հնարավորություններին և շահագործման գործընթացին։ Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը կարևորել է ընկերության գործունեությունը՝ շեշտելով համակարգի երկարաժամկետ և հավասարակշռված զարգացման անհրաժեշտությունը։ «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ընկերության գլխավոր տնօրեն Ալվինա Աբաջյանը և արտադրության ղեկավար Արամ Յոլյանը ներկայացրել են կայաններում իրականացվող տեխնիկական բարելավումները, որոնք միտված են հիդրոէլեկտրակայանների արդյունավետության բարձրացմանը։ Այցի ավարտին կողմերը նշել են, որ նման միջոցառումները կարևոր են շարունակական զարգացման և արդյունավետ համագործակցության համար։