600.0350.30.09.20

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

30 սեպտեմբերի 2020 թվականի №350Ն
ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍ­ՏԱՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵ­ՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N374Ն ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաս­տանի Հանրա­պե­տության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է. 

  1. Հայաս­տանի Հանրա­պե­տության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N374Ն որոշման 1-ին կետով հաստատված էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
    1) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15․1 կետով.
    «15․1․ Լիցենզավորված անձը լիցենզիա ստանալու համար Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի (այդ թվում՝ դրանցով ամրագրված իրավունքների) փոփոխության դեպքում պարտավոր է նախապես, իսկ այդ մասին վերջինիս հայտնի չլինելու դեպքում՝ այդ մասին տեղեկանալուց հետո 15-օրյա ժամկետում տեղեկացնել Հանձնաժողովին՝ ներկայացնելով փոփոխության հիմնավորումները և փոփոխված փաստաթղթերը։».
    2) Կարգի 48-րդ կետի 1-ին ենթակետից հանել «նախնական» բառը.
    3) Կարգի N2 հավելվածի 1-ին կետի 8-րդ և 2-րդ կետի 5-րդ ենթակետերում «միանալու նախնական տեխնիկական պայմաններ՝ էլեկտրական ցանցին միացման կետի վերաբերյալ տեղեկատվության նշումով» բառերը փոխարինել «միացման հնարավորության վերաբերյալ տեղեկանք» բառերով։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
             ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                                      ԳԲԱՂՐԱՄՅԱՆ

         

                ք.Երևան
      30 սեպտեմբերի 2020թ.