Ստեղծումը

 

Ստեղծվել է 1997 թվականի ապրիլի 3-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, որպես Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողով:

 

Վերանվանումը

 

2001 թվականի մարտի 7-ին վերանվանվել է որպես Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով` համաձայն ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի։

 

2003 թվականի մարտի 7-ին վերանվանվել է որպես Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով` համաձայն ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Էներգետիկայի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի և ՀՀ «Ջրային օրենսգրքի»: Ջրային համակարգը ևս ներառվեց կարգավորման դաշտ:

 

2004 թվականի դեկտեմբերի 25-ին վերանվանվել է որպես Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` համաձայն ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի: Հանձնաժողովը իրականացնում է կարգավորում Հանրային ծառայությունների ոլորտում:

 

Հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներն են՝

ա) էներգետիկայի բնագավառը, որը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգերը.

բ) ջրային ոլորտը.

գ) հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառը.

դ) փոստային կապի բնագավառը՝ միայն ունիվերսալ ծառայությունների սակագների սահմանման մասով.

ե) երկաթուղային տրանսպորտի բնագավառը` ենթակառուցվածքի օգտագործման վճարների հաշվարկման մեթոդաբանության, օգտագործման վճարի հաշվարկի իրականացման և օգտագործման վճարի հաստատման մասով.

զ) տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման բնագավառ` միայն սակագների մասով: