600.0197.26.05.21

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մայիսի 2021 թվականի №197Ն
ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №374Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային  ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №374Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
    1) Կարգի 37-րդ կետի 2-րդ ենթակետում «2020» թիվը փոխարինել «2021» թվով.
    2) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 37.1 կետով.
    «37.1. Կենսազանգվածից  էլեկտրական էներգիա արտադրող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրվում և Հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88-Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայի համաձայն սակագին սահմանվում է՝
    1) եթե լիցենզիայի տրամադրման արդյունքում կենսազանգվածից  էլեկտրական էներգիա արտադրող կայանների գումարային հզորությունը 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չի գերազանցում 0.9 ՄՎտ-ը.
    2) 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ առանց գումարային հզորության սահմանափակման՝ մինչև 30 ՄՎտ տեղակայվող (տեղակայված) հզորությամբ կայանների համար:».
    3) Կարգի 38-րդ կետում «30 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ» բառերից հետո լրացնել «կենսազանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայաններում, 30 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ» բառերով․
    4) Կարգի 39-րդ կետում «հունվարի 1-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 31-ը» բառերով․
    5) Կարգի 41-րդ և 42-րդ կետերում «35-րդ և 37-րդ» բառերը փոխարինել «35-րդ, 37-րդ և 37.1-րդ» բառերով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
             ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                                      ԳԲԱՂՐԱՄՅԱՆ

         

             ք.Երևան
      26 մայիսի 2021թ.