600.0057.07.03.17

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մարտի 2017 թվականի № 57Ն
ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №374Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70‑րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №374Ն որոշման 1-ին կետով հաստատված` էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ լրացումները.
    1) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1 և 2.2 կետերով.
    «2.1. Մինչև 1 ՄՎտ տեղակայված հզորությամբ արևային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա չի տրամադրվում և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայի համաձայն սակագին չի սահմանվում, եթե այդ կայաններում՝ արդեն իսկ տրամադրված էլեկտրական էներգիայի արտադրության բոլոր լիցենզիաներով ամրագրված էլեկտրակայանների տեղակայված (տեղակայվող) հզորությունների ընդհանուր գումարը գերազանցում է 10 ՄՎտ-ը, բացառությամբ բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության գործունեության:
    2.2 Սույն կարգի 2.1 կետում նշված արևային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու մեկից ավելի հայտերի ներկայացման դեպքում, որոնց բավարարումը կհանգեցնի նույն ենթակետով ամրագրված 10ՄՎտ ընդհանուր հզորության գերազանցման, հայտերը քննարկվում են ըստ ներկայացման հաջորդականության:»:
    2) Կարգի 14-րդ կետի 5-րդ և 18-րդ կետի 3-րդ ենթակետերը «անարդյունավետ օգտագործման» բառերից հետո լրացնել «կամ չի համապատասխանի Հայաստանի Հանրապետության էներգետիկայիզարգացման հեռանկարային ծրագրերին» բառերով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
           ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ՝                                                  Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

       ք. Երևան
  7 մարտի 2017թ.