Հանձնաժողովը համագործակցության համաձայնագիր է ստորագրել ԱՀ կարգավորող մարմնի հետ
Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը և ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանը համագործակցության համաձայնագիր են ստորագրել:
Համաձայնագրի շրջանակում կարգավորող մարմինները կհամագործակցեն պետական կարգավորման ոլորտներում օրենսդրությունների և դրանց կիրարկման մեխանիզմների ներդաշնակեցման, կարգավորող մարմինների համագործակցության զարգացման, փորձի փոխանակման և այլ միջոցառումների կազմակերպման հարցերում: